11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 2015

Սեյրան Օհանյանը կմեկնի

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը 2015թ. հունիսի 3-ին կմասնակցի Ղրղզստանի Հանրապետությունում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին, այնուհետև կուղևորվի Տաջիկստանի Հանրապետություն` հունիսի 4-ին Դուշանբեում նախատեսված ՀԱՊԿ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:  

Մուլտֆիլմ չի նայում. Առավոտ

«Առավոտը» Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանից հետաքրքրվել է մանկության վերաբերյալ: «Ես իրոք երջանիկ մանկություն եմ ունեցել, որովհետև այն ընտանիքը, որտեղ ես ծնվել եմ, հոյակապ ընտանիք է»,-ասել է նա ու կիսվել հիշողություններով: Թերթի թղթակիցը նաև հետաքրքրվել է՝ ո՞րն է նախարարի սիրած մուլտֆիլմը, սիրելի մուլհերոսը: Նախարարն անկեղծացել է. «Ես մուլտֆիլմ չէի ասի, ես չեմ նայում մուլտ՝ ճիշտն ասած, […]

Ոչ պակաս թիթեռնիկներ են եղել. Իրավունք

ՀԴԿ ղեկավար Արամ Սարգսյանից «Իրավունքը» հետաքրքրվել է նորաստեղծ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ Դեմկուսը համագործակցությունը հնարավոր համարում է: «Դե հերթական կուսակցությունն է, թող ստեղծեն, տեսնենք՝ ով են, ինչ են ուզում: Էդպիսի օրինակներ տասնյակներով ունենք պատմության մեջ: Եղել են թիթեռներ, որոնք ոչ պակաս են երևացել, կորել, գնացել են»,-ասել է նա: Իսկ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե սա հերթական […]

Մուլտդիտում՝ Կարապի լճի էկրանի շուրջ

Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա երեկոն Կարապի լճի էկրանի շուրջ անցկացնելու էին եկել հարյուրավոր ընտանիքներ։ Էկրանին հայկական կարճամետրած մուլտֆիլմեր էին։ «Երևանյան ամառ 2015» ծրագրի մեկնարկային օրը մանկական ծրագրով սկսվեցին նաև բացօթյա այս էկրանի ամառային ցուցադրությունները։ «Երևանյան ամառ 2015» ծրագրի երեք ամիսների ընթացքում Կարապի լճի էկրանին մի շարք ցուցադրություններ են սպասվում՝ «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի […]

Շփոթության մեջ են. Իրատես de facto

Իշխանական կուլիսներում ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում: Վերադասավորումների նոր շրջան է սկսվել: Մարդիկ «դիրքավորվում» են, որ նոր քաղաքական իրավիճակում արագ կողմնորոշվեն, թե ում կողմը պետք է «թեքվել»: 2017-2018 թթ. ընտրությունները կարծես վաղ են մեկնարկել, կամ, ավելի ճիշտ, հստակեցումների շրջանը շուտ է սկսվել, իշխանության տարբեր թևերում էլ անվստահության «չափաբաժինն» է մեծանում, բացահայտ պայքար է ընթանում նախագահի […]

«Անտեր» գազալցակայաններին կստիպեն. Ժողովուրդ

Անցած շաբաթ օրը Չարենցավանում գործող գազալցակայանում հնչած պխայթյունը, որի արդյունքում մեկ մարդ է զոհվել, մայիսին գրանցված գազալցակայանի 4-րդ դեպքն է: Բոլոր այդ պայթյունների արդյունքում զոհվելէ  երեք մարդ: Շաբաթ օրվա պայթյունը հնչել է «Դռայվ 2014» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում: Բայց ի տարբերություն նախորդ դեպքի՝ այս անգամ պայթել է լիցքավորվող ավտոմեքենայի գազի բալոնը:  Այս պայթյունների ֆոնին լուրեր են […]

Կտարածվի՞ Սամվել Ալեքսանյանի վրա. Ժամանակ

Կեղծ դեղերի դեմ պայքարի հուշագիր ստորագրվեց օրերս: Ոլորտի պատասխանատուները վստահեցնում են, որ այս հուշագրի ստորագրումից հետո կեղծ դեղերի դեմ պայքարն ավելի է ուժեացվելու, կլինի տեղեկատվության փոխանակում, որն ավելի կհեշտացնի կեղծ դեղերի դեմ պայքարը:  Թերթը հիշեցնում է, որ հաճախ է խոսվում ու գրվում ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նատալի ֆարմ» ընկերության դեղերի կողծ կամ անորակ լինելու […]

Հովիկ Աբրահամյանի պրահյան օրակարգից

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը, Չեխիայի Հանրապետության վարչապետ Բոհուսլավ Սոբոտկայի հրավերով, պաշտոնական այցով հունիսի 1-ին ժամանել է Պրահա: Նույն օրը ՀՀ վարչապետն այցելել է Պրահայի Լիդիցեի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Երկրորդ աշխարհամարտի ժամանակ զոհված միլիոնավոր երեխաներին նվիրված հուշարձանին և Չեխիայի մշակույթի նախարար Դանիել Հերմանի հետ մասնակցել «Ընդհատված մանկություն. Հայոց ցեղասպանության զոհ մանուկները» ցուցահանդեսի բացմանը: […]

Ներսիկ Նազարյանն իրեն չի կորցնում՝ չնայած պարտքերին. Հրապարակ

Ինչպես հայտնի է, «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցը, որը պատկանում է Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի ընտանիքին, փակվեց, սնանկացավ և այժմ բազում պարտքեր ունի՝ դատական պրոցեսներ, սնանկացման գործընթաց: Սակայն դա չի խանգարում, որ Նազարյանների ընտանիքը շարունակի բարեկեցիկ կյանքով ապրել: Մինչ պարտատերերը փորձում են գոնե ինչ-որ գումարներ նրանցից ստանալ, կիրակի օրը Ներսիկ Նազարյանը կնոջ հետ Իսակովի պողոտայի վրա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄայիսիՀուլիսի