11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 1, 2015

Սայաթնովյան վարդատոն Թբիլիսիի Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում

Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հրապարակում կրկին սայաթնովյան Վարդատոն էր, 101-րդ Սայաթնովյան Վարդատոնը: Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի, նկարիչ Գևորգ Բաղինջաղյանի և բանաստեղծ Իոսեբ Գրիշաշվիլու նախաձեռնությամբ սկիզբ դրված սայաթնովյան «Վարդատոնը» Թբիլիսիի բնակչության սիրված և նվիրական տոներից մեկն է, որին մասնակցում է քաղաքի բազմազգ հասարակությունը և ամեն տարվա վերջին կիրակի օրը, չսպասելով հայտարարության ու հրավերքի, գալիս […]

Արգամի ծախսերը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունն Արտաշատ և Ալավերդի քաղաքային համայնքների ղեկավարների հունիսի 7-ին կայանալիք հերթական ընտրություններում գրանցված թեկնածուների նախընտրական քարոզչության ֆինանսավորման կանոնների որևէ խախտում չի արձանագրել: ԿԸՀ նախօրեին կայացած նիստում քննարկվել է ծառայության կողմից կազմված հիշյալ համայնքների ղեկավարների թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման հայտարարագրերի վերաբերյալ տեղեկանքը: Ըստ այդմ՝ Արտաշատի քաղաքապետի պաշտոնին հավակնող […]

ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հայաստան

ԵԱՀԿ գործող նախագահ և Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը կայցելի Հայաստան ս.թ. հունիսի 3-ին: Նա կհանդիպի նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին և ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին, ինչպես նաև քաղաքական կուսակցությունների անդամներին, կայցելի նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակ:

Ռիգայի գագաթաժողովը դյուրին իրադարձություն չէր

Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելի խոսքով՝ Ռիգայում կայացած Արևելյան գործընկերության երկրների գագաթաժողովը դյուրին իրադարձություն չէր, բայց ԵՄ-ն արտաքին աշխարհին ցույց տվեց, որ Արևելյան գործընկերությունն իր համար շարունակում է մնալ կարևոր: Դեսպանը նշեց, որ ԵՄ-ն շարունակում է աջակցել գործընկեր երկրներում բարեփոխումների կուրսին: Ըստ նրա՝ գագաթաժողովը հասավ այն արդյունքին, որ հստակ խոսվեց ու ընդունեց տարբերակված սկզբունք՝ վեց […]

ԱՐՄԵՆԱԼ գործարանում շահագործման հանձնվեց բարձր էկոլոգիական AirPure սարքավորում

Երևանի փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանում շահագործման հանձնեց բարձր էկոլոգիական AirPure սարքավորում. ծրագրի արժեքն է 6 մլն դոլար: Սարքավորւմը կլանում է, զտում, խտացնում փայլաթիթեղի գլանման ժամանակ կիրառվող քսա-սառեցնող հեղուկի (ՔՍՀ) գոլորշիները: Սարքավորումը տեղադրվել է գերմանական Achenbach ընկերության մասնակցությամբ: Տվյալ գործընթացի բնապահպանական ազդեցությունն այն է, որ վերամշակված գոլորշիները կիրառվում են բազմիցս և մթնոլորտ չեն թափանցում: Բացի այդ` էապես բարելավվում են փայլաթիթեղագլանման […]

Մեզ համար մանկապաշտությունն ու հայրենապաշտությունը նույն երեւույթն են. ԱԺ նախագահ

 ԱԺ նախագահ Գալուս Սահակյանի ուղերձում ասվում է.  «Սիրելի երեխաներ եւ ծնողներ, շնորհավորում եմ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:   Յուրաքանչյուր երեխայի մեջ մի կտոր հայրենիք կա, յուրաքանչյուր երեխայի ճակատագիր հայրենիքի ճակատագրի մի մասնիկն է, ուստիեւ երեխայի հանդեպ վերաբերմունքը վերաբերմունք է հայրենիքի հանդեպ, նրա պաշտպանությունը հայրենիքի պաշտպանություն է: Մեզ համար մանկապաշտությունն ու հայրենապաշտությունը նույն երեւույթն են, երկուսն էլ […]

Մահացել է

Այսօր՝ մոտ մեկ ժամ առաջ մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) եղբայրը՝ Զվարթնոց թաղամասում գտնվող գազալցակայանի պայթյունի հետեւանքով բազմաթիվ վնասվածքներ ստացած 55-ամյա Արմեն Հակոբյանը:  Այս մասին քիչ առաջ տեղեկացանք «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնի» տնօրեն Նորայր  Դավիդյանից: Բժիշկն ասաց, որ նրան հաջողվել էր դուրս բերել շոկից, սակայն պայթյունի հետեւանքով ստացած թունավորումը անհամատեղելի է […]

Նախարար հայրիկի հետ

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը իր չորսամյա որդու օրը տոն է դարձրել ոչ թե այսօր՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, այլ՝ մայիսի 31-ին, քանի որ Հունիսի մեկն աշխատանքային է, և նախարար-հայրիկը չէր կարող որդու հետ ժամանակ անցկացնել: «Կիրակին միակ օրն է, որ կարողանում եմ իր հետ շփվել, 3 ժամ իր համար տոն է եղել. իրար հետ ենք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄայիսիՀուլիսի