11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 1, 2015

Երեւանի քաղաքապետի փոքրը

Հունիսի 1–ը կրկնակի տոն է ինձ համար, քանի որ ամենափոքր որդուս՝ Սմբատի, ծննդյան օրն է։ Այսօր նա դառնում է 3 տարեկան: Սրտանց շնորհավորում եմ բոլոր մանուկներին, ում ծննդյան օրն էլ է այսօր և մաղթում, որ ունենան անհոգ և երջանիկ մանկություն՝ լի ժպիտներով և արևով։ Ֆեյսբուքյան հանրագրում կիսվել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

20 տարի շարունակ` հանուն երեխաների

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելեց Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի ուղեկցությամբ նա եղավ մանկական վերակենդանացման բաժանմունքում։ Արմեն Մուրադյանը մեկ առ մեկ  ծանոթացավ այս պահին բաժանմունքում գտնվող 30 երեխայի առողջական խնդիրներով, հետաքրքրվեց փոքրիկների բուժման ընթացքով։ Նորածինների, տարբեր տարիքի երեխաների մոտ  բազմազան խնդիրներ են, վնասվածքներ։ Առանձնանում են հատկապես […]

Միշոն պատրաստվում է ամուսնանալ /ֆոտո/

Blognews.am-ը գրում է.  Տևական ժամանակ է, ինչ ռեփեր Միշոն հանրության տեսադաշտում չէ, սակայն նրա մոտ լռության փուլ չէ. առաջիկայում Միշոն ստեղծագործական նորություններ կունենա. այժմ նա նկարահանվում է նոր ֆիլմում և ձայնագրում նոր երգեր։ Այս ամենը, սակայն, ամենամեծ նորությունը չէ, որ առաջիկայում սպասվում է ռեփերից։)  BlogNews.am-ի հավաստի տեղեկություններով՝ ռեփերն այժմ պատրաստվում է իր հարսանիքին, որը կկայանա […]

30 հարկային և մաքսային ծառայողներ ենթարկվել են պատասխանատվության

Ֆինանսների նախարարության ներքին աուդիտի վարչությունն այն առանցքային ստորաբաժանումն է, որն աջակցում է նախարարին՝ կառույցում առկա ռիսկերի բացահայտման, գնահատման և կառավարման, ինչպես նաև հսկողության գործընթացների գնահատման գործում: Ներքին աուդիտի վարչության պետ Կարեն Սեդրակյանի խոսքով` 2015-ի ընթացքում վարչութան կողմից իրականացվել են մի շարք աշխատանքներ. «Կատարվել է տարեկան ծրագրով նախատեսված 8 աուդիտորական առաջադրանք, մասնավորապես պետական գնումների, հարկային տեսչությունների […]

Տիկին Հրանուշ, ոնց որ դուք ուրիշ աշխարհից եք

«Տիկին Հրանուշ, նենց սիրուն եք ներկայացնում, ոնց որ դուք ուրիշ աշխարհից եք, մենք` ուրիշ»,-այսօր ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկմանը Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին դիմեց ՀԱԿ խմբակացության քարտուղար Արամ Մանուկյանը։ Նրա համար անհասկանալի էր՝ ինչպես է Սփյուռքի նախարարը խոսում հայապահպանության մասին այն դեպքում, երբ Սիրիայում հայեր են կոտորվում։ «Սիրայում այլ լուծում չկա, այդ մարդկանց շտապ տեղահանել է […]

Արագ լուծում տալ

Այսօր` հունիսի 1-ին, Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ՎՊ 2015թ. տարեկան ծրագրով նախատեսված վերահսկողություն իրականացնող վարչությունների պետերը և այդ աշխատանքները համակարգող ՎՊ խորհրդի անդամները: Աշխատանքային խորհրդակցության մասնակիցները ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանին են զեկուցել վերջին տվյալները վերահսկողական աշխատանքների կատարման վերաբերյալ: Քննարկման արդյունքում Վերահսկիչ պալատի նախագահը հանձնարարել է […]

Վրաց-թուրք-ադրբեջանական զորավարժություններ

Մայիսի 31-ին Թուրքիայի տարածքում մեկնարկել են Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի զինված ուժերի համատեղ զորավարժությունները: «Կովկասյան արծիվ» կոչվող զորավարժությունները, որոնք միտված են «Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի զինված ուժերի միջեւ համագործակցղությանն ու բարեկամական հարաբերությունների զարգացմանը:  

1.5 տարեկանից երեխաները զբաղվում են համակարգչով /վիդեո/

Մանկական հոգեբան Սոնա Մելիք-Քարամյանի խոսքով՝ համակարգչային խաղերով մշտապես զբաղվելը երեխաներին կտրում է իրական աշխարհից: «Երեխաները պիտի շփվեն հասակակիցների ու մեծահասկների, ընտանիքի անդամների հետ, այդ դեպքում վիրտուալ աշխարհի համար կմնա մի փոքր մաս, որն անվտանգ կլինի»,-այսօր «Հենարան» ակումբում լրագրողներին ասաց նա: Միաժամանակ ըստ հոգեբանի՝ պետք չէ ամբողջությամբ վերացնել համակարգիչն ու վիրտուալ աշխարհը: «Խաղերն, այդ թվում և […]

Ինչու է Շմայսը սպառնում բռնաբարությամբ

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին լրագրողները խնդրեցին մեկնաբանել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանի հայտարարությունը, թե ինքը պատրաստվում է բռնաբարել և գլուխը կտրել այն լրագրողի, ով ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մասին վատ լուրեր է տարածել: «Դու էլ ասա, որ չպետք է բռնաբարել և գլուխ կոտրել: Ես ընդհանրապես սիրում եմ դուզ, և բարեկիրթ խոսքը: Իսկ ընդհանուր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄայիսիՀուլիսի