16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Տիկին Հրանուշ, ոնց որ դուք ուրիշ աշխարհից եք

«Տիկին Հրանուշ, նենց սիրուն եք ներկայացնում, ոնց որ դուք ուրիշ աշխարհից եք, մենք` ուրիշ»,-այսօր ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկմանը Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին դիմեց ՀԱԿ խմբակացության քարտուղար Արամ Մանուկյանը։ Նրա համար անհասկանալի էր՝ ինչպես է Սփյուռքի նախարարը խոսում հայապահպանության մասին այն դեպքում, երբ Սիրիայում հայեր են կոտորվում։ «Սիրայում այլ լուծում չկա, այդ մարդկանց շտապ տեղահանել է պետք, իսկ որ եկեղեցին կամ կուսակացությունները չեն ցանկանում, դա լրիվ այլ նպատակ է հետապնդում։ Այսօր Քեսաբը չկա, եկեղեցիները չկան, էլ ի՞նչ է պետք, որ համոզվեք»,- ասաց նա:

ՀԱԿ պատգամավորը նաև նկատեց, թեինչպես է նախարարը խոսում սփյուռքի հետ ակտիվ աշխատանքից և սփյուռքի վստահությունից, եթե 2 անգամ պակասել են Սփյուռքից եկեղ եկամուտների քանակը։ «Ախր մենակ «Արի տուն» ասելով չի, երբ մի ամբողջ իշխանություն ասում է՝ գնա տնից, հո մենակ թռուցիկներով ու համերգներով չէ, պետք է նաև տնտեսապես շահագրգռել»,- ասաց պատգամավորը։

«Գամ, էստեղ կմկմա՞մ, որ դուր գամ»,-արձագանքեց Հակոբյանը և պնդեց, թե կառավարությունն իր առջև դրել է ծրագրեր իրականացնել և անում է։ «Տարբեր երկրներ եք գնում, ճշտեք՝ մեզ ընդունում են, թե չեն ընդունում։ Այսօր 5-6 համահայկական կառույցի հետ մենք պայմանագիր ունենք, քանի որ նրանք զգում են, որ մեր իրականացրած ծրագիրը շատ կարևոր դեր է խաղում Սփյուռի համար»,-ասաց նա և շեշտեց, որ սփյուռքում հայկական դպրոցների հետ կապված խնդիր կա, և նա չի կարող ստիպել սփյուռքահային լավ կրթությունը թողնել և որակով ավելի թույլ դպրոց ընտրել։

Անդրադառնալով սիրահայերի տեղահանմանը՝ նախարարը նշեց, որ Սփյուռքի նախարարությունը չի կարող ամեն մի հալեպահայի հետ շփվել: Ըստ նախարարի՝ նրանք աշխատում են տեղի արտաքին գերատեսչությունների, եկեղեցիների հետ։ «Չգիտեմ՝ տեղահանման հարցն ինչպես կլուծվի, սակայն մեր դռները բաց են բոլորի առջև և մենք նրանց օգնելու համար ամեն ինչ արել են ու շարունակելու ենք անել»:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ