05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ինչու է Շմայսը սպառնում բռնաբարությամբ

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին լրագրողները խնդրեցին մեկնաբանել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանի հայտարարությունը, թե ինքը պատրաստվում է բռնաբարել և գլուխը կտրել այն լրագրողի, ով ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մասին վատ լուրեր է տարածել: «Դու էլ ասա, որ չպետք է բռնաբարել և գլուխ կոտրել: Ես ընդհանրապես սիրում եմ դուզ, և բարեկիրթ խոսքը: Իսկ ընդհանուր առմամբ ասված խոսքը, ես չեմ կարծում, որ պիտի ուղիղ հասկանալ, պարզապես պիտի նայել, թե պատգամավորն ինչպես է արձագանքում»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք դա սպառնալիք չէ, Գալուստ Սահակյանը պատասխանեց, թե ինքն էլ կայքերում լրագրողների կողմից ամեն օր կարդում է «սպառնալիքներ» և պրովոկացիաներ: «Երբ խոսքը վերաբերում է ազատ խոսքին, մամուլը ոտքի է կանգնում և ասում է, որ մեր խոսքն ազատ է: Բոլորի խոսքն ազատ է, որևէ նշանակություն չունի, պատգամավորը դա առաքելությունների ինչ-որ հարթակ չէ, պատգամավորը պատգամավոր է, դու էլ լրագրող ես, բոլոր քաղաքացիները պետք է կարողանան խոսել, և մեկը մյուսին, կարծում եմ, չպետք է վարկաբեկեն», ասաց նա: Հարցին, թե սա է արդյո՞ք ՀՀԿ-ի պատժելու մեթոդը, ԱԺ նախագահն ասաց, թե նման մեթոդներ կան ընդհանրապես ազգի մեջ, որը պետք է իսպառ վերացնել:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ