07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

1.5 տարեկանից երեխաները զբաղվում են համակարգչով /վիդեո/

Մանկական հոգեբան Սոնա Մելիք-Քարամյանի խոսքով՝ համակարգչային խաղերով մշտապես զբաղվելը երեխաներին կտրում է իրական աշխարհից: «Երեխաները պիտի շփվեն հասակակիցների ու մեծահասկների, ընտանիքի անդամների հետ, այդ դեպքում վիրտուալ աշխարհի համար կմնա մի փոքր մաս, որն անվտանգ կլինի»,-այսօր «Հենարան» ակումբում լրագրողներին ասաց նա:

Միաժամանակ ըստ հոգեբանի՝ պետք չէ ամբողջությամբ վերացնել համակարգիչն ու վիրտուալ աշխարհը: «Խաղերն, այդ թվում և համաշխարհային խաղերը նախապատրաստում են երեխային իր հետագա կյանքին»,-նկատեց նա՝ հավելելով, որ  ծնողները ևս պետք է տիրապետեն այդ աշխարհին ու կարողանան այդ ամենը քննարկել երեխաների հետ:

ՀԳՄ մանկական գրականության սեկցիայի նախագահ, «Ծիծեռնակ» մանկական ամսագրի խմբագիր Անուշ Վարդանյանը հավելեց. «Այսօրվա երեխաները միայն կարող են գլուխ գովալ համակարգչային խաղերի անուններով»:

Մանրամասն՝ տեսանյութում: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ