16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Միշոն պատրաստվում է ամուսնանալ /ֆոտո/

Blognews.am-ը գրում է. 

Տևական ժամանակ է, ինչ ռեփեր Միշոն հանրության տեսադաշտում չէ, սակայն նրա մոտ լռության փուլ չէ. առաջիկայում Միշոն ստեղծագործական նորություններ կունենա. այժմ նա նկարահանվում է նոր ֆիլմում և ձայնագրում նոր երգեր։ Այս ամենը, սակայն, ամենամեծ նորությունը չէ, որ առաջիկայում սպասվում է ռեփերից։) 

BlogNews.am-ի հավաստի տեղեկություններով՝ ռեփերն այժմ պատրաստվում է իր հարսանիքին, որը կկայանա այս ամռանը։ Միշոյի ընտրյալն Ամերիկայի Միացյալ Նահանգներից է՝ Սոնա Հովհաննիսյանը, ով աշխատում է տեղի հայկական հեռուստատեսություններից մեկում՝ որպես հաղորդավարուհի։ Նա և Սոնան նշանվել են նախորդ տարի՝ հունիսի 9-ին։

Մեր տեղեկություններով՝ ամուսնությունից հետո ռեփերը սիրելիի հետ կտեղափոխվի ԱՄՆ, սակայն ոչ ընդմիշտ. նա մտադիր է որոշ ժամանակ անց վերադառնալ Հայաստան։ Միշոն ցանկություն ունի գործունեություն ծավալել ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Եվրոպայում ու Ռուսաստանում։ 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ