18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ռիգայի գագաթաժողովը դյուրին իրադարձություն չէր

Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելի խոսքով՝ Ռիգայում կայացած Արևելյան գործընկերության երկրների գագաթաժողովը դյուրին իրադարձություն չէր, բայց ԵՄ-ն արտաքին աշխարհին ցույց տվեց, որ Արևելյան գործընկերությունն իր համար շարունակում է մնալ կարևոր: Դեսպանը նշեց, որ ԵՄ-ն շարունակում է աջակցել գործընկեր երկրներում բարեփոխումների կուրսին:

Ըստ նրա՝ գագաթաժողովը հասավ այն արդյունքին, որ հստակ խոսվեց ու ընդունեց տարբերակված սկզբունք՝ վեց անդամ պետությունների ԵՄ հետ հարաբերությունները կարգավորում են վեց տարբեր պայմանագրային ձևաչափերով:  Ինչ վերաբերում է փաստաթղթին, որ կստորագրվի Հայաստանի հետ, դեսպանն ասաց. «Կորոշի ապագան, բայց մի բան պարզ է, որ գագաթաժողովում ասվեց, թե վեց գործընկեր պետությունների հետ պետք է շարունակվեն հարաբերությունները ու պայմանագրերը պետք է կնքվեն համաձայն այդ երկրներում ծագած անհրաժեշտությունների ու հավակնությունների»:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ