17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մեզ համար մանկապաշտությունն ու հայրենապաշտությունը նույն երեւույթն են. ԱԺ նախագահ

 ԱԺ նախագահ Գալուս Սահակյանի ուղերձում ասվում է.

 «Սիրելի երեխաներ եւ ծնողներ, շնորհավորում եմ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: 

 Յուրաքանչյուր երեխայի մեջ մի կտոր հայրենիք կա, յուրաքանչյուր երեխայի ճակատագիր հայրենիքի ճակատագրի մի մասնիկն է, ուստիեւ երեխայի հանդեպ վերաբերմունքը վերաբերմունք է հայրենիքի հանդեպ, նրա պաշտպանությունը հայրենիքի պաշտպանություն է: Մեզ համար մանկապաշտությունն ու հայրենապաշտությունը նույն երեւույթն են, երկուսն էլ առանձնահատուկ են մեր սրտում եւ գիտակցության մեջ՝ պահանջելով նվիրում, սեր ու ջանք:

Երեխայի մեջ գալիքը տեսնելով՝ այն նույնացնում ենք երկրի ապագայի հետ եւ առավելագույն եռանդ ու պատվախնդրություն ներդնում ավելի բարեկեցիկ վաղվա օր ապահովելու գործում, օր, որն սկսվում է ներկայից եւ յուրաքանչյուրիցս պահանջում երեխայի իրավունքի գիտակցում եւ դրա պաշտպանություն, երեխայի հանդեպ հոգատարություն եւ պատասխանատվություն: Երեխաների պաշտպանության հարցում պետք է լինի ոչ թե պատասխանատվության բաժանում, այլ մեկտեղում հասարակության բոլոր անդամների կողմից, որտեղ միակ շահը հենց բարեկեցիկ մանկությունն է, միակ շահառուն՝ երեխաները, իսկ վերջնարդյունքում՝ հայրենիքը:

Կառուցելով բարեկեցիկ երկիր՝ ստեղծում ենք այն պայմանները, որոնցում արժանապատվորեն մեծանալու է հայրենիքի վաղվա պաշտպանը, վաղվա քաղաքացին, առաջընթացի վաղվա շարժիչ ուժը: Վերստին շնորհավորելով Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ՝ մաղթում եմ խաղաղություն, բարեկեցություն եւ ամենայն բարիք»: 

 

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ