18 Մայիսի, Saturday, 2024
KFC

ԱՐՄԵՆԱԼ գործարանում շահագործման հանձնվեց բարձր էկոլոգիական AirPure սարքավորում

Երևանի փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանում շահագործման հանձնեց բարձր էկոլոգիական AirPure սարքավորում. ծրագրի արժեքն է 6 մլն դոլար:

Սարքավորւմը կլանում է, զտում, խտացնում փայլաթիթեղի գլանման ժամանակ կիրառվող քսա-սառեցնող հեղուկի (ՔՍՀ) գոլորշիները: Սարքավորումը տեղադրվել է գերմանական Achenbach ընկերության մասնակցությամբ:

Տվյալ գործընթացի բնապահպանական ազդեցությունն այն է, որ վերամշակված գոլորշիները կիրառվում են բազմիցս և մթնոլորտ չեն թափանցում: Բացի այդ` էապես բարելավվում են փայլաթիթեղագլանման արտադրության աշխատանքի պայմանները:.

«Մենք նախատեսում ենք, որ փայլաթիթեղի արտադրության ինքնարժեքի նվազման առումով ներդրված ծրագրի տարեկան օգուտը կկազմի մոտ 2,9 մլն. դոլար՝ ՔՍՀ կլանված գոլորշիների վերմշակման և վերադարձման հաշվին: Այսպիսով, նախատեսվում է, որ ծախսերի նվազման շնորհիվ ծրագիրը կփոխհատուցվի 2 տարվա ընթացքում», – նշեց ՌՈՒՍԱԼ-ի փաթեթավորման բիզնեսի գծով տնօրեն Սերգեյ Գորյաչևը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ