18 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 2015

Գիտելիքն, իհարկե, ուժ է. Է. Նալբանդյան

Մայիսի 11-ին Երևանում մեկնարկեց ԱԳՆ դիվանագիտական դպրոցի կազմակերպած «Թվային դիվանագիտություն. հեռանկարներ և մարտահրավերներ» միջազգային համաժողովը։ Գիտաժողովին բացման ելույթով հանդես եկավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ով, մասնավորապես, ասաց. «Թվային դիվանագիտությունը, օգտվելով տեխնոլոգիական նվաճումներից և ստեղծած հնարավորություններից, լրացուցիչ հարթակ է ստեղծում դիվանագետների համար՝ իրենց գործառույթները իրականացնելու նպատակով, ինչպես նաև՝ հասարակությունների առջև հաշվետու լինելու գործում: Հրատապ զարգացումներին արագ արձագանքելը […]

Շարքային «աբիժնիկություն» է

Ուզում եմ մի փոքր անդրադառնալ <Ամենախելացի> հեռուստախաղի տոնական թողարկմանը: Եթերից հետո, ինձ մոտ այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ, ով որ լրագրողի վրա ատամ ուներ, անհամբեր սպասում էր այդ եթերին, որպեսզի ֆեյսբուքում իր ողջ թույնը թափի այդ լրագրողի վրա: Հարգելի հեռուստադիտողներ, ասում եմ որպես <Ամենախելացի> խաղի գլխավոր խմբագիր և <Ի՞նչ,Որտե՞ղ, Երբ> խաղի հաղորդավար՝ այս երկու հեռուստանախագծերու,մ ի […]

«Եթե ճնշում լինի և՛ ներսից, և՛ դրսից, մենք մեր ուժերով իրար հետ համահունչ կհասնենք հաջողության»

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հանրային քննարկումները մեկնարակել են։ Առաջին քննարկումը տեղի ունեցավ Մաշտոցի պուրակում։ Հավաքված  երիտասարդները քայլեր էին առաջարկում թանկացումը կանխելու համար։ Հիշեցնենք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը մայիսի 8-ին դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հայտով: Ընկերությունն առաջարկում է էլեկտրաէներգիայի սակագինը բնակչության համար բարձրացնել 17 դրամով: Հիշեցնենք նաև, որ ՀԷՑ-ի կողմից էլեկտրաէներգիայի […]

Ծայրահեղ ծանր, նոկդաունի վիճակ…

«Եթե նախկինում ընդդիմադիր դաշտ որպես այդպիսին գոյություն ուներ, ապա հիմա ընդդիմադիր դաշտի մեծ մասը վակում է՝ պայմանավորված ԲՀԿ-ի՝ խաղից դուրս գալով»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանն՝ ի պատասխան հարցին, թե արդյոք մոտ ապագայում կարող ենք տեսնել, որ ընդդիմությունը կրկին կհամախմբվի, թե ոչ: Ըստ Համբարյանի՝ միավորման մասին խոսելը շատ վաղ է: «Հիմա ընդդիմադիր դաշտը գտնվում […]

Մոտ 10 միլիոնի վնաս՝ շրջակա միջավայրին

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 04-08.05.2015թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1.65մլն.դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 22 որոշում և հաշվարկվել է 9.83 մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:                       Մասնավորապես` Տավուշի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման […]

Ուղևորուհին բռնել է գրպանահատին

Մայիսի 9-ին, ժամը 18.25-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ երթուղայինում գողություն է կատարվել և ուղևորուհին բռնել է գողին: Մեկնած օպերատիվ խումբը Սեբաստիայի փողոցի թիվ 31 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկել1987 թ. ծնված Լևոն Ա.-ին: Վերջինս ներկայացրել է կաշվե դրամապանակ, որի մեջ եղել է գումար, և խոստովանել, որ դրամապանակը թիվ 52 երթուղայինում […]

«Հարյուր տարի անց…». գիրք Իրաքում եզդիների նկատմամբ բռնությունների մասին

«Շատ կարևոր է, որպեսզի եզդիները սկսեն պայքար՝ հանուն իրենց իրավունքների։ Սակայն այդ պայքարը պետք է մղվի ոչ միայն մարտի դաշտում, այլև միջազգային ատյաններում։ Այս առումով անհրաժեշտ է որպեսզի 2014թ. օգոստոսի 3-ից եզդիների նկատմամբ սկսված գործողություններն արձանագրվեն և մեկտեղվեն։ Եզդիներն այլևս իրենց պատմության արձանագրումը չպետք է վստահեն այլ ժողովուրդների։ Պետք է սկսել մի պայքար, որը լինի […]

«ԲՀԿ-ից էլ նախկին անունն է մնացել»

Ներկայացնում ենք parliamentmonitoring.am-ի հարցազրույցից հատված ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի հետ: – Պարոն Ջհանգիրյան, չե՞ք նկատում, որ իշխանության առաջարկած սահմանադրական փոփոխությունների շուրջ քաղաքական ուժերի համախմբումը ստվարանում է: «Օրինաց երկիր» կուսակցությունը ներկայացրեց իր առաջարկությունները, մինչդեռ ոչ վաղ անցյալում մերժում էր սահմանադրական բարեփոխումների գործընթացը: ՀՅԴ-ն ավելի վաղ էր ներկայացրել իր առաջարկությունները: – Ես չեմ տեսնում այդ […]

Թբիլիսիում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի վերաբերյալ

Թբիլիսիում կայացած շոտոկան կարատեի 6-րդ առաջնության ժամանակ տեղի ունեցած միջադեպին այդ մարզաձևի Հայաստանի հավաքականը որևէ առնչություն չի ունեցել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի և կապի նախարարությունը: Մենամարտի ընթացքում միմյանց հետ վիճաբանել են Վրաստանը ներկայացնող ջավախահայ և ադրբեջանցի մարզիկները, որից հետո ծեծկռտուքի տեսանյութը, առանց մանրամասները ճշտելու, որպես սկզբնաղբյուր են օգտագործել մի քանի լրատվամիջոցներ: Կատարվածի կապակցությամբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԱպրիլիՀունիսի