23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մոտ 10 միլիոնի վնաս՝ շրջակա միջավայրին

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 04-08.05.2015թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1.65մլն.դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 22 որոշում և հաշվարկվել է 9.83 մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:                

      Մասնավորապես` Տավուշի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 70.0հազ.դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 187.5հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ բաժնի վարույթին հանձնված գործերով կայացվել է 300հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 6 որոշում և հաշվարկվել է 3.49մլն.դր.ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:    

    Արագածոտնի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված մթնոլորտային օդի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 48.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ  Երևանի տարածքային բաժնի կողմից  տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում  կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 384.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

    Շիրակի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի սորուն նյութի տեղափոխման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

   Լոռու տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում  հայտնաբերված ջրերի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 300.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և և հաշվարկվել է 5.09մլն.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 

   Արարատի տարածքային բաժնի իրականացրած շրջայցի ընթացքում հայտնաբերված ընդերքի պահպանությաննորմերի  խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ   կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:   

   Լոռու տարածքային բաժնի կողմից հայտնաբերված հողի պահպանման կանոնների խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:  

    Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված նմանատիպ խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում, իսկ                                                                                                                                                                                                                                                                                                                                             Տավուշի տարածքային բաժնի կողմից հայտնաբերած խախտումների   համար երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում:

    Արագածոտնի տարածքային բաժնի կողմից  տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում  հայտնաբերված հողի պահպանման կանոնների խախտման համար կայացվել է 150.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 616.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Երևանի, Արարատի և Գեղարքունիքի տարածքային բաժինների կողմից երեք տնտեսվարողի նկատմամբ  կայացվել է 50.0հազարական դրամի  վարչական տուգանքի  որոշումներ:  

           Կոտայքի տարածքային բաժնի իրականացրած շրջայցերի ընթացքում առգրավված 25 հատ «սիգ» տեսակի  տիրազուրկ ձուկը սահմանված կարգով հանձնվել է Աբովյան քաղաքի «Նարեկ» ՊՈԱԿ-ին:

   Երևանի տարածքային  բաժնի  իրականացրած շրջայցերի ընթացքում առգրավված 13 հատ «սիգ» տեսակի  տիրազուրկ ձուկը սահմանված կարգով հանձնվել է «Նորքի տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ին:

  Գեղարքունիքի տարածքային բաժնի և ՀՀ ոստիկանության Ճամբարակի բաժնի աշխատակիցների իրականացրած համատեղ շրջայցերի արդյունքում  հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի  որոշում: Առգրավված 5.5կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել Սևանա լիճ:

    Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի  որոշում: Առգրավված 1.5կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել ջրամբար: Առգրավվել է նաև 3 խեցգետնաորսիչ:

 

              Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել  7.31մլն.դրամ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ