11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ծայրահեղ ծանր, նոկդաունի վիճակ…

«Եթե նախկինում ընդդիմադիր դաշտ որպես այդպիսին գոյություն ուներ, ապա հիմա ընդդիմադիր դաշտի մեծ մասը վակում է՝ պայմանավորված ԲՀԿ-ի՝ խաղից դուրս գալով»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանն՝ ի պատասխան հարցին, թե արդյոք մոտ ապագայում կարող ենք տեսնել, որ ընդդիմությունը կրկին կհամախմբվի, թե ոչ: Ըստ Համբարյանի՝ միավորման մասին խոսելը շատ վաղ է: «Հիմա ընդդիմադիր դաշտը գտնվում է նոկդաունի վիճակում, և բավական ժամանակ ու ֆինանսական ռեսուրսներ են պետք, որպեսզի ինքն իրեն վերագտնի»,-ասաց նա:

Ըստ Համբարյանի՝ մեր նորանկախ պետության պատմության ընթացքում միավորումներն ու փլուզումները շատ-շատ են եղել՝ և ընդդիմության դաշտում և իշխանության մոտ: «Սա  նորմալ գործընթաց է, սակայն այս պահին մեր ընդդիմությունը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և իրեն պետք է վերագտնի, կարևորը այս խնդիրն է, միավորվելու մասին խոսելն ավելորդ է ու վաղ է»,-նկատեց նա:

Քաղաքագետը շեշտեց, որ նախկինում ԲՀ կուսակցությունն ասում էր, որ երրորդ ուժ է և ուներ ֆինանսական բոլոր կարողություններն՝ իր քաղաքականությունն առաջ տանելու համար, բայց երբ որ ԲՀԿ-ը լիովին թևափոխեց դեպի ընդդիմություն, ՀՀ նախագահը փետրվարի 12-ի իր հայտնի ելույթում հայտարարեց, որ ԲՀԿ լիդեր Գագիկ Ծառուկյանը պետք է քաղաքականության մեջ տեղ չունենա: «Եվ այդ ծրագիրը ՀՀԿ-ն, ի դեմս իր ղեկավարի, առաջ է տանում, և կարծես թե հաջողության է հասնում, հաջողությունը ՀՀԿ-ի , Սերժ Սարգսյանի կողմն է: Ընդդիմությունը կորցրեց ԲՀԿ-ին ու նրա ֆինանսական ռեսուրսները, և հիմա ընդդիմությունը պետք է իրեն վերագտնի, այդ վակումը պետք է վերացնի, չգիտենք, թե ինչ ուժեր կգան, ու ԲՀԿ-ն իրեն ինչպես կպահի, տեսնենք՝ ինչ կլինի հետագայում, և այդ ժամանակ նոր կարելի է նոր մտածել ընդդիմության միավորման մասին»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ