18 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 2015

Խիստ նկատողություն

Շարունակական հսկողություն է իրականացվում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Երևանի ավագանու պարտադիր բարեկարգման, առևտրի և սպասարկումների վերաբերյալ որոշումների պահանջների կատարման նկատմամբ:  Զեկուցվել է, որ նախորդ երկու շաբաթվա ընթացքում արձանագրվել է 39 դեպք: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Աղբը չսահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և երևույթի կանխարգելման ուղղությամբ հսկողության […]

Պոչամբարները կմաքրվեն, բնությունը` կշնչի

Հայաստանի ընդերքը հարուստ է օգտակար հանածոներով, որոնք ուսումնասիրվել են տասնյակ տարիներ, ՀՀ-ում բացահայտվել է մոտ 480 հանքավայր: Երկրում շահագործվում է պղնձի` իր մեծությամբ աշխարհում երկրորդ հանքավայրը: Հայաստանում ներկայումս առկա է գործող և կոնսերվացված մոտ 25 պոչամբար որոնք  բոլորն էլ կառուցված են եղել հիմնականում Խորհրդային միության ժամանակ՝ բացի մի քանիսից, որոնք կառուցվել են վերջին տարիներին, և […]

Կակա. ամեն բան Աստծո վերահսկողության տակ է

Աշխարհի ամենահայտնի և ամենամեծ ժողովրդականություն վայելող ֆուտբոլիստներից մեկը կիսվել է իր տեսիլքով. գրում է Invictory.com-ը: Բրազիլիայի հավաքականի խաղացող Ռիկարդո Իզեկսոն Դոս Սանտոս Լեյտեն, ով ողջ աշխարհում հայտնի է Կակա անունով, ավելի քան տասը տարի է՝ պահում է բրազիլացիների համաբավը՝ որպես աշխարհում ֆուտբոլի ամենաուժեղ մրցակիցների:  «Մանկությանս տարիներին ես ամենից շատ էի երազում առնվազն մեկ անգամ խաղալ […]

Բարեկարգման և կանաչապատման աշխատանքները՝ Սարյան փողոց-Մաշտոցի պողոտա միջանկյալ հատվածում

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցությանը զեկուցվել է, որ քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցությամբ ընթացքի մեջ են Գլխավոր պողոտայի՝ Սարյան փողոց-Մաշտոցի պողոտա միջանկյալ հատվածի բարեկարգման և կանաչապատման աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել է իրականացվող աշխատանքների մասին պարբերաբար իրազեկել և մանրամասն ներկայացնել հանրությանը: «Մեր համաքաղաքացիների շրջանում որոշակի մտահոգություն կա, որ տարածքը շինարարական այլ բնույթի աշխատանքների հետ կապված է արգելապատնեշով […]

Հոգնած ու հիասթափված /վիդեո/

«Ես կարծում եմ, որ ժողովուրդն իսկապես բավականին հոգնած ու հիասթափված է, ժողովուրդն իսկապես հուսահատ է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե որն էր պատճառը, որ օրերս կայացած իրենց հանրահավաքին մասնակցությունը շատ քիչ էր: Նա նշեց, որ նախապես հասկացել են «ժողովրդի այդ վիճակը», բայցեւայնպես ստարտը պետք էր տալ: Արամ Սարգսյանը […]

Փոքրիկին շտապ անհրաժեշտ է դրական 3-րդ կարգի արյուն և վիրահատություն արտերկրում

Գարիկ Հովհաննեսի Պետրոսյանը հինգ տարեկան է, ծնվել և ապրում է Արմավիրի մարզի գյուղ Խանջյանում: Երեխայի մոտ հայտնաբերվել է սուր լեյկոզ, շատ շտապ անհրաժեշտ է 3-րդ դրական կարգի արյուն և դրամական օգնություն: Գարիկը գտնվում է Երևանի Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բժիշկների հսկողության տակ: Առայժմ երեխայի վիճակը կարգավորելու համար անհրաժեշտ է արյան փոխներարկում, որպեսզի կարողանան հետագա բուժումն […]

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՎԶԵԲ նախագահ Սումա Չակրաբարտիին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Սումա Չակրաբարտիին և նրա գլխավորած պատվիրակությանը: Նախագահը բարձր է գնահատել Հայաստանում ՎԶԵԲ-ի գործունեությունը և մեր երկրի հետ ռազմավարական գործընկեր դարձած բանկի երկարամյա արդյունավետ համագործակցությունը, որը ներառում է տնտեսության ենթակառուցվածքների զարգացման պետական ծրագրերի ֆինանսավորումից մինչև ՓՄՁ-ների աջակցության, ֆինանսական շուկաների, պետական գնումների և այլ […]

Ընտանեկան վեճն ավարտվել է մասսայական սպանությամբ

Շվեյցարիայի Վյուրենլինգեն քաղաքում օրերս կրակոցներ են հնչել, ինչից հետո տեղի առանձնատներից մեկի առաջ 4 հոգու դիեր են հայտնաբերվել: Mirror-ի տվյալներով` ամեն ինչ սկսվել է ընտանեկան վեճից: Հանցագործը նախ սպանել է ընտանիքի անդամներին, ապա ինքնասպան եղել: Թե որն է եղել վեճի պատճառը, առայժմ պարզ չէ:

Քննարկվել են ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի միջև համագործակցության զարգացմանն ուղղված հարցեր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտիի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը կարևորել է ՎԶԵԲ-ի դերը մեր երկրի տնտեսության զարգացման  առանցքային ոլորտներում իրականացվող ծրագրերում և նշել, որ կառավարությունը շահագրգիռ է ավելի ընդլայնել ու զարգացնել երկկողմ արդյունավետ համագործակցությունը:  Հովիկ Աբրահամյանի  խոսքով՝ Հայաստանի և ՎԶԵԲ-ի միջև փոխգործակցությունը տարեցտարի ընդլայնվում է, ինչի արդյունքում էլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԱպրիլիՀունիսի