18 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 2015

Ավտոմեքենայից գազի արտահոսք է եղել

Մայիսի 12-ին, ժամը 00.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շարուրի փողոցի թիվ 28/2 շենքի մոտակայքում ավտոմեքենայից տեղի է ունեցել գազի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Օպել» մակնիշի 34 VZ 261 պետհամարանիշով ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Ստամբուլում թուրքերը հարձակվել են սիրիացիներին պատկանող խանութների վրա և ավերել

Նախօրեին Ստամբուլի Գյուվերջինթեփե թաղամասում թուրք և սիրիացի երիտասարդների միջև տեղի ունեցած բախումները վերածվել են սիրիացիների ու նրանց ունեցվածքի վրա շարունակական հարձակումների, գրում է  Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական «Hurriyet»-ի` նախօրեին բախում է տեղի ունեցել վերոնշյալ թաղամասում բնակվող սիրիացի ու թուրք երեխաների միջև, ինչի ժամանակ ըստ լուրերի`մեկ թուրք երեխա է դանակահարվել: Դեպքից հետո թաղամասի թուրք երիտասարդները հարձակվել են […]

«Դաբրո պետք չի»

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը հույս ունի, որ մայիսի 21-22-ին Ռիգայում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին Հայաստանը որևէ փաստաթուղթ կստորագրի: «Նախադրյալները կան, ունեցանք լսումներ այստեղ, որի ժամանակ ԵՄ ներկայացուցիչները և ՀՀ պետական կառույցների ներկայացուցիչները նշեցին, որ ավարտվել է այն փուլը, թե որ ծրագրերով և որ դաշտերում կարող են համագործակցել։ Վստահ եմ, որ առնվազն  դրա մասին […]

Եղանակը չի փոխվում

Հանրապետության տարածքում մայիսի 12-15-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 12-15-ին էապես չի փոխվի, 16-ին կբարձրանա 3-5 աստիճանով: Երևանում՝ մայիսի 12-15-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև […]

Շարունակում է

Ապրիլի 30-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ ներկայացրել է «Հայաստանի օրինավորության ազգային համակարգի գնահատում 2014» զեկույցը, որում ուսումնասիրվել են Հայաստանի 13 հաստատությունների և ինստիտուտների (այդ թվում նաև ՀՀ Վերահսկիչ պալատի) հակակոռուպցիոն կանխարգելման մեխանիզմները և երաշխիքները: Ըստ զեկույցի` «Վերահսկիչ պալատը մնում է որպես օրինավորության ազգային համակարգի ամենաուժեղ սյուներից մեկը, և չնայած պալատի […]

Միջերկրական ծովի հատակին հայկական խաչքար է տեղադրվել

Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպանատան հովանու ներքո, մայիսի 10-ին, Լիբանանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովի և Բեյրութի Հայ կաթոլիկ եկեղեցու պատրիարք Ներսես Բեդրոս XIX-ի մասնակցությամբ Միջերկրական ծովի հատակին հայկական խաչքար է տեղադրվել, հայտնում է aypoupen.com-ը։  Հայկական ջարդերի ժառանգները հուշաքարը տեղադրել են 35 մ խորության վրա։ Խաչքարը նվիրված է այն հայերի հիշատակին, ովքեր խորտակվել են գետերում […]

Հովիկ Աբրահամյանի որդու դեմ. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. Ինչպես հայտնի է, հունիսի 7-ին քաղաքապետի ընտրություններ են նշանակաված նաև Արտաշատ քաղաքում: Քաղաքապետի պաշտոնի համար ներկայումս առաջադրվել է 3 թեկնածու: ՀՀԿ-ն առաջադրել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի անկուսակցական որդու՝ Արգամ Աբրահամյանի թեկնածությունը: Ինքնաառաջադրվել են Աբրահամյանների ընտանիքի թշնամիներ համարվող Հովհաննես Ղազարյանը, հայտնի՝ «Գազի Հովո» մականունով, և «Շահումյան ալքո» ՍՊԸ տնօրեն Գարեգին Համբարձումյանը: Թերթին […]

Գոհար Ենոքյանի գործի ընթացքը գլխիվայր շուռ է եկել.Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությանն արդեն մեկ շաբաթ է՝ չի հաջողվում կազմակերպել նախկին Աժ պատգամավոր, ԲՀԿ անդամ սպանություն նախապատրաստելու մեջ կասկածվող Գոհարիկ Ենոքյանի և Աժ ԲՀԿ խմբակցության անդամ Կարո Կարապետյանի առերեսումը: Վերջինս, ինչպես հայտնի է, նույն գործով անցնում է որպես տուժող, քանի որ ենթադրվում է, որ Գոհարիկ Ենոքյանը հենց նրա […]

Ծառուկյանը լրջորեն անհանգստացած է. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. Վերջին օրերին Արթուր Հարությունյանի (Պալաչ) շուրջ ակտիվությունն ու աբովյանցիների հետաքրքրությունը լրջորեն անհանգստացրել է Ծառուկյանին և նրա շրջապատին: Օրերս Ծառուկյանը հայտարարել է, թե պատրաստ է Աբովյան քաղաքի ընտրելու իրավունք ունեցող ամեն ձայնի համար անգամ 1000 դոլար տալ, բայց Աբովյան քաղաքը Պալաչին չհանձնել: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԱպրիլիՀունիսի