18 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 2015

Տարոն Մարգարյանը ամփոփեց

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների 2015թ.-ի ապրիլ ամսվա գնահատման ու վերլուծության արդյունքները: Ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարած աշխատանքների ապրիլ ամսվա ամփոփ ցուցանիշները` քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել է, որ աղյուսակային ընդհանուր սանդղակում առաջին հորիզոնականն զբաղեցրել է Շենգավիթ, երկրորդը՝ Մալաթիա-Սեբաստիա, իսկ երրորդ տեղը՝ […]

65 տարին լրացած ու մինչև 18 տարեկան աշխատողների համար նոր կարգ է սահմանվում

Աշխատանքային օրենսգքրքում նախատեսվող փոփոխությամբ հստակեցվելու է 65 տարին լրանալու դեպքում աշխատանքային պայմանագրի լուծման հիմքը: «Նախագծով ծերության նպաստի իրավունք տվող տարիքը լրացած անձի հետ հնարավորություն է տրվում կնքելու որոշակի ժամկետով պայմանագիր՝ հիմք ընդունելով տվյալ աշխատանքը կատարելու համար գործատուի կողմից աշխատողի մասնագիտական ունակությունների գնահատումը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի եւ զբաղվածության վարչության […]

Հանուն գյուղատնտեսության

Նորապատ, Արմավիր – «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (ԱԳԶԿ-CARD) հիմնադրամը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի շրջանակում, Արմավիրի մարզի Նորապատ համայնքում բացել է գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն: Մասնագիտացված կենտրոնը միտված է զարգացնելու Հայաստանում այգեգործության ոլորտը (այգիների աճեցում և կառավարում) և նպաստելու առաջադեմ տեխնոլոգիաների ու ֆերմերային գործարարության զարգացման փորձի առաջխաղացմանը: […]

ՎԶԵԲ-ը Հյաստանում նոր ծրագրեր կֆինանսավորի

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահը Կառավարության ղեկավարի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է նոր ծրագեր, որոնք նախատեսում է ֆինանսավորել բանկը Հայաստանում մոտակա տարիների ընթացքում, ինչպես նաև շարունակել մի քանի տարբեր ծրագրերի ֆինանսավորումը, որոնցից կարելի է նշել՝ Երևանում և այլ քաղաքներում էներգախնայողության ապահովման, Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման, ճանապարհաշինության և նոր ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման, ինչպես նաև Կոտայքի մարզի […]

Քուվեյթն էլ անդրադարձավ

Մայիսի 7-ին Քուվեյթում ՌԴ դեսպանությունում անցկացվեց Ռուսաստանի, Հայաստանի և ԱՊՀ մի շարք այլ պետությունների դեսպանությունների կողմից կազմակերպված համատեղ ընդունելություն` նվիրված Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին: Բացման խոսքով հանդես եկող Քուվեյթում ՌԴ դեսպան Ալեքսեյ Սոլոմատինն իր ելույթում ընդգծեց, որ հաղթանակի կերտման գործում սերունդները պարտական են նախկին ԽՍՀՄ բոլոր ժողովուրդների համատեղ ջանքերին: Միջոցառման շրջանակներում տեղ […]

Մանկահասակ քեռիներիս թուրքերը խլել են հարազատներից ու սպանել նրանց աչքի առաջ

Արմենակ Մուրադյանի պատմությունը 1892թ., Բասեն 80-ամյա Ֆլորա Մուրադյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր հոր և մոր պատմությունը: Նրանք բնակվել են Բասենի շրջանում: Ցեղասպանության ժամանակ կորցրել են բոլոր հարազատներին՝ հայր, մայր, քույր ու եղբայր, և երկուսով հաստատվել Բաքվում, այնտեղից էլ տեղափոխվել Գյումրի: «Հայրս՝ Արմենակ Հայրապետի Մուրադյանը, ծնվել է 1892-ին Բասենի վիլայեթի Դալիբաբա (թուրքերը փոխել են՝ Վելիբաբա) գյուղում: Արմենակը […]

Դեղերն էժանացնում են

Հաշվի առելով, որ դեղն առաջին հերթին սոցիալական նշանակության ապրանք է, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը դեղարտադրողների հետ շարունակական հանդիպումների ժամանակ հորդորում է վարել դեղերի գները զսպող քաղաքականություն: Հետևելով նախարարի կոչին` «Գեդեոն Ռիխտեր» և «Գլաքսո Սմիթ Կլայն» դեղագործական կազմակերպությունները մայիսի 11-ից իջեցրել են մի խումբ դեղերի գները:   

Քաղաքակրթությունը պետք է ազդեցություն ունենա քաղաքականության վրա.Գալուստ Սահակյան

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մայիսի 12-ին ընդունել է Նիդերլանդների Թագավորության Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակության անդամներին: Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը հույս է հայտնել, որ այս այցը կնպաստի հայ-նիդերլանդական բարեկամական հարաբերությունների զարգացմանը եւ ամրապնդմանը: ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանի եւ Նիդերլանդների միջեւ հարաբերությունների զարգացման մեծ ներուժ կա տարբեր ոլորտներում, ուստի անհրաժեշտ […]

Էրդողանը գովաբանել է կրոնական վարչությանը Ղուրանը հայերեն թարգմանելու համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Տրապիզոնում ունեցած նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանրահավաքի ժամանակ ելույթ ունենալիս պատասխանել է Թուրքիաի կրոնական վարչությանն ուղղված քննադատություններին: Էրդողանը վարչության կատարած աշխատանքների շարքում հատուկ շեշտել է մահմեդականների սուրբ գրքի` Ղուրանի հայերեն թարգմանությունը, գրում է Ermenihaber.am-ը:  Թուրքական «haberortam» կայքի հաղորդմամբ` վերջինս ասել է, որ Ղուրանը քրդերեն թարգմանելուց հետո կրոնական գործերի վարչությունն ավելի առաջ է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԱպրիլիՀունիսի