11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

65 տարին լրացած ու մինչև 18 տարեկան աշխատողների համար նոր կարգ է սահմանվում

Աշխատանքային օրենսգքրքում նախատեսվող փոփոխությամբ հստակեցվելու է 65 տարին լրանալու դեպքում աշխատանքային պայմանագրի լուծման հիմքը: «Նախագծով ծերության նպաստի իրավունք տվող տարիքը լրացած անձի հետ հնարավորություն է տրվում կնքելու որոշակի ժամկետով պայմանագիր՝ հիմք ընդունելով տվյալ աշխատանքը կատարելու համար գործատուի կողմից աշխատողի մասնագիտական ունակությունների գնահատումը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետ Թադևոս Ավետիսյանը:

Նա նշեց, որ փոփոխություններ են սպասվում նաև աշխատանքային պայմանագրերում, և նախկին պայմանագրերում փոփոխություններ պետք է արվեն օրենքն ընդունելուց երեք ամսվա ընթացքում: Հաջորդ փոփխությունը վերաբերում է աշխատանքի էական պայմաններին: «Ակնհայտ բարենպաստ պայմաններ փոխելու պարագայում գործատուն այլևս չի ծանուցում աշխատողին, որովհետև հաճախ գործատուն այլ հավասար պայմաններում բարձրացնում է աշխատավարձը: Գործող կարգավորմամբ՝ ցանկացած դեպքում աշխատավարձի փոփոխությունը կատարելուց առաջ գործատուն ժամկետներոմ պարտավոր է ծանուցել աշխատողին»,-նշեց Ավետիսյանը՝ հավելելով, որ սահմնավելու է նաև, թե որ դեպքերում գործատուն կարող է չտեղեկացնել, օրինակ՝ երբ բարձրացնում է աշխատավարձը կամ կրճատում է աշխատաժամանակը:

Նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրերի գործողության ժամկետը լրանալու, ինչպես նաև փորձաշրջանի անբավարար արդյունքների հիմքերով աշխատանքային պայմանագրերը լուծելուց առաջ գործատուն պետք է կոնկրետ ժամկետների մեջ ծանուցի, հակառակ դեպքում տուժանք կվճարի: Բանախոսը նշեց, որ գործատուի մահվան դեպքում աշխատողը կարող է միանգամից համարել, որ պայմանագիրը լուծված է, կամ էլ պետք է սպասի, որ իր հետ տասը օրվա ընթացքում նորից կնքվի պայմանագիր: 

Նա տեղեկացրեց, որ վերացվելու է նաև գումարային հաշվարկի կիրառումը՝ ժամից ավել աշխատացնելու հանարվորությունը մինչև 18 տարեկան աշխատողների նկատմամբ:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ