12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Էրդողանը գովաբանել է կրոնական վարչությանը Ղուրանը հայերեն թարգմանելու համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Տրապիզոնում ունեցած նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանրահավաքի ժամանակ ելույթ ունենալիս պատասխանել է Թուրքիաի կրոնական վարչությանն ուղղված քննադատություններին: Էրդողանը վարչության կատարած աշխատանքների շարքում հատուկ շեշտել է մահմեդականների սուրբ գրքի` Ղուրանի հայերեն թարգմանությունը, գրում է Ermenihaber.am-ը: 

Թուրքական «haberortam» կայքի հաղորդմամբ` վերջինս ասել է, որ Ղուրանը քրդերեն թարգմանելուց հետո կրոնական գործերի վարչությունն ավելի առաջ է գնացել` այն թարգմանելով հայերեն: Ըստ Էրդողանի` Ղուրանի հայերեն տարբերակը կարող է կիրառվել Թուրքիայում, Հայաստանում, ինչպես նաև այլ երկրներում:

Նշենք, որ թարգմանությունը կատարել է Անկարայի համալարանի Լեզվի, պատմության և աշխարհագրության ֆակուլտետի «Հայոց լեզվի և մշակույթի» մասնագետ ասպիրանտ Յավուզ Այդընը: Թարգմանությունը խմբագրել է Թուրքիայում հրատարակվող հայկական «Ակօս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը:

Ընդհանուր առմամբ տպագրվել է Ղուրանի թարգմանության 4.000 օրինակ՝ արևելահայերն և արևմտահայերեն տարբերակներով:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ