27 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

«Բաժանումից մինչև բանտ». ինչ սցենար է կանխատեսում Աղազարյանը

«Ես Աննա Հակոբյանին այդքան լավ չեմ ճանաչում, որպեսզի կարողանամ իր մարդկային որակներին գնահատական տալ, ինձ համար ամեն դեպքում զարմանալի չէր նման որոշումը Աննայի՝ հաշվի աrնելով Փաշինյանի էությունը։ Ես չէի ցանկանա խորանալ նրանց անձնական հարցերի մեջ, բայց կցանկանայի ուշադրություն դարձնել Աննա Հակոբյանի ելույթի վերջին նախադասություննեի վրա, որտեղ նա մասնավորապես խոսում է սիրո մասին, որով այս տարիներին իր ամուսինը կերակրել եւ շարունակում է կերակրել հայ ժողովրդին»,-«Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով Աննա Հակոբյանի եւ Նիկոլ Փաշինյանի համատեղ կյանքի ավարտին եւ դրա իրական լինելու հավանականությանը, Իրավունքին ասաց ԱԺ պատգամավոր և «Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցության» (ՄԱՍԿ) ղեկավար ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆԸ։

-Բացառո՞ւմ եք, որ սա կարող է պարզապես քաղաքական քայլ լինել՝ ընտրություններին ընդառաջ։

-Իհարկե բացառում եմ, սա դեպքերի քաղաքական ընթացք է, ճիշտ է, նրանք ամուսիներ են եղել, միասին ապրել են, բայց բացի ամուսիններ լինելուց նրանք առանձին հասարակական-քաղաքական գործիչներ էին նաեւ։ Հետեւաբար, այն գործելաոճը, որն ունի Փաշինյանը չի կարող բոլորի համար ընդունելի լինել եւ ամեն մեկնբ ունի իր համբերության զապասը, եւ յուրաքանչյուրի մոտ այդ համբերության բաժակը կարող է ցանկացած պահի լցվել։ Եվ, չի բացառվում, որ այս անգամ ուղղակիորեն հատել է մշտապես Փաշինյանի ներկայացումներին մասնակից լինելու Աննա Հակոբյանի համբերության բագաժը։

-Նա իր ելույթում չբացառեց քրեական պատասխանատվության ենթարկվելու վարկածը, սա ինչքանո՞վ հավանական վարկած է։

-Շատ հավանական է, որ Աննային առաջիկայում եւս տեսենք անգամ ճաղերից այն կողմ, ես դա չեմ բացառում եմ, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը ներշնչված է այն գաղափարով, որ ինքը առաքելություն ունի հայ ազգին փրկելու եւ այդ առաքելության ճանապարհին ոչնչի առաջ կանգ չի առնի՝ նա կզոհաբերի անգամ հարազատ որդուն, հանուն իբր իր հայապահպան առաքելության։ Փաշինյանի մոտ գլուխ է բարձրարցրել մարդկային ամենաբացասական որակները, նա իր իշխանությունը մեկ օր ավել պահելու համար կզոհաբերի ամեն-ամեն բան։

Աննա Հակոբյանի այս քայլը կարո՞ղ է իրարանցում առաջացնել նաեւ ՔՊ-ում։

-Ոչ, որովհետեւ ՔՊ-ում մի մթնոլորտ է տիրում, որտեղ որեւէվ մեկը դեմք ու դիմագիծ չունի, մասնավորապես Կառավարության կազմը, որտեղ կան պաշտոնյաններ, ովքեր ուղղակի խեղկատակ-կամակատար են։ Չէրս ամիս առաջ, երբ բյուջեն էր քննարկվում Կառավարության անդամները, փոխվարչապետը, նախարարները հարմար չէին գտել կենսաթոշակները ավելացնեն․ կամ փող եղել է՝ չեն ուզեցել, ուրեմն՝ սրիկա են, կամ փող չի եղել, չեն կարողացել։ Իսկ հիմա լուռ, ձայները կտրած վեր են ընկել տեղները, որոհետեւ վարչապետը միանձնյա որոշեց։ Այսինքն ՔՊ-ն միասեռ զանգված է, որտեղ որեւէ մեկը այլեւս դիմագիծ չունի։

-Ի՞նչ հնարավոր սցենար եք կանխատեսում առաջիկայում։

-Եթե ընդդիմությունը այսպես շարունակի, ապա Նիկոլ Փաշինյանը 70 տոկոս ձայն է հավաքելու։ Մեր կուսակցությունը մարտի 5-ին մամլո ասուլիսով հանդես կգա եւ մենք հստակ կներկայացնենք մեր պատկերացումները ներքաղաքական իրավիճակը կառավարելի դարձնելու եւ Փաշինյանի վերարտադրության դեմն առնելու մասին։ Նույն օրը կհայտարարենք ընտրություններին մասնակցելու մեր որոշման մասին։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ