27 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Ընտրակաշառք՝ մինչեւ հունիսի 1-ը․ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ընտրակաշառք՝  մինչեւ  հունիսի 1-ը
Նախընտրական ցուցակները կազմելու ընթացքում իշխողների պարագլուխը հասկացավ, կամ՝ հասկացրին, որ իր որոշ հայտարարություններ,  Պետական Բյուջեի քննարկումների ժամանակ ԱԺ ամբիոնից իր իսկ հնչեցրած որոշ մտքեր, / օրինակ սա՝ 10 հազարը տանք թոշակառուին, ինչ ա անելու/ իր դեմ են աշխատել ավելի քան՝ կներեք, ոմանց համար՝ Արցախի հանձնումը։Ուստի պետք է այլ բան մտածել եւ՝ մտածեցին։ Նախ, չիմացողներին ասեմ, որ երկրի  ամեն տարվա պետական բյուջեն  օրենք է, ուղղակի իմաստով՝ պետական ՕՐԵՆՔ, եւ սա է պատճառը, որ դրա ընդունումը, մինչ այդ նախորդի կատարողանի քննարկումները տեղի են ունենում ոչ թե  փողոցների բեսեդկեքում, այլ՝ օրենսդիր մարմնում,Ազգային Ժողովում։  Ինչպես ցանկացած օրենք, էս մեկը եւս   կատարման  հրամայական ունի։Հիմա, սրանք ընդունել են 2026-ի բյուջեն, հաստատել են եւ  չեն թաքցրել, որ բյուջեն չունի հնարավորություն թոշակ ավելացնելու։  Մեկ էլ դեռ թանաքը չչորացած,  երեկ  հայտարարեցին, թե թոշակը որոշել են ապրիլի 1-ից 10 հազար դրամով ավելացնել։
Էդ ի՞նչ  աճպարարությամբ բյուջեն մեկ ամիս անց «ունեցավ» այդ հնարավորությունը միայն  իրենց է հայտնի։  Հա, ասում են իբր տնտեսական աճ։ Իսկ էդ աճը մեկ ամիս առաջ չկա՞ր։ Ասածս այն է,  սիրելի թոշակառուներ,  հասկանալով  ձեր լուրջ  ընդվզման վտանգը, սրանք հետքայլ են անում։ Ի դեպ, թոշակների այդ ավելացվող 10 հազարը կվերաբերի միայն նվազագույն թոշակներին, այսինքն էն մարդկանց, որ  չեն աշխատել եւ անցել են զուտ տարիքային թոշակի։Դիցուք, նրանց նվազագույնը գրեթե կհավասարվի  էն մարդկանց թոշակին, որ տարիներով աշխատել են եւ ստանում են 49 հազար դրամ թոշակ։ Հաջորդը՝ էն թվերը, որ սրանք ներկայացնում են, էրեկ էլ հ1-ի եթերում էն նախարարն էր  ներկայացնում, էնքան  հորինված են, որ  իրենք էլ գլուխ չեն հանում։ Միայն մեկ բան են  կրկնում՝ թոշակը 10 հազար դրամով բարձրացնում են։
Ուզում են դա հասնի ոչ միայն գյուղերի  խեղճ մարդկանց,  ոչ բավարար կրթական  ցենզ ունեցողների ականջներին, այլեւ՝ սրտին ու մտքին։Այո, մարդիկ այդ 10 հազարի կարիքը ունեն եւ գիտեն ոնց կծախսեն։ Չի քննարկվում, բայց տվողները կեղտոտ մտքեր ունեն եւ խաբում են, ինչպես արդեն 8 տարի։
Հա մի բան եւ՝ մեր երկրում  մոտ 630 հազար թոշակառու կա,  նրանցից մոտ 200 հազարի մասին կլինի խոսքը, իսկ մյուսներինը՝ կավելանա կոպեկներով։ Եւ դեռ հարց է, հունիսի 8-ից հետո, երբ դուք,  եթե գայթակղվեք եւ սրանց ձայն տաք, կստա՞նաք էդ 10 հազարը, թե՞  Աստված չանի, ընտրվելուց հետո, կկանգնեն կասեն,  էլ չենք կարող տալ, բյուջեն փող չունի։ Մտածեք։ Վստահ եղեք,  դուք սրանով ստանում եք  մի նոր ձեւի ընտրակաշառք՝ պետական միջոցներից։ Ենթադրում եմ՝ երեք անգամյա օգտագործման՝ ապրիլի 1, մայիսի 1 , հունիսի 1։ Վերջ։ Սրանք   էս պահին կօգտագործեն  10 հազարի երգը ձեր ձայնը  գնելու եւ խլացնելու համար։ Մտածեք, մարդիկ»։
KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ