01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՎԶԵԲ-ը Հյաստանում նոր ծրագրեր կֆինանսավորի

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահը Կառավարության ղեկավարի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է նոր ծրագեր, որոնք նախատեսում է ֆինանսավորել բանկը Հայաստանում մոտակա տարիների ընթացքում, ինչպես նաև շարունակել մի քանի տարբեր ծրագրերի ֆինանսավորումը, որոնցից կարելի է նշել՝ Երևանում և այլ քաղաքներում էներգախնայողության ապահովման, Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման, ճանապարհաշինության և նոր ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման, ինչպես նաև Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման համակարգի և հայ-վրացական սահմանի անցման կետերի արդիականացման ծրագրերը: Հանդիպման ժամանակ Կառավարության ղեկավարի կողմից դրական է գնահատվել նաև Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման գործում ՎԶԵԲ-ի գործունեությունը, մասնավորապես, պարտատոմսերի թողարկմանը ունեցած մասնակցության համար:

Թե, ինչպիսին է այս բանկի կարևորությունը մեր երկրի տնտեսական կյանքում, պարզապես ներկայացնենք մի քանի թվերով՝ 137 նախագծերում ՎԶԵԲ-ն իրականացրել է 828,2 միլիոն եվրոյի գումարային ներդրումներ և տարբեր տեսակի ֆինանսական աջակցություն, որից 613 մլն. եվրո կամ 87%-ը մասնավոր հատվածում: Ընթացիկ նախագծերի ներդրումային պորտֆելը մեր երկրում կազմում է 317 միլիոն եվրո, որի զգալի մասը կատարվել են ֆինանսական սեկտորում, ինչպես նաև էներգետիկայում, արդյունաբերության տարբեր ճյուղերում, ագրոբիզնեսում, տրանսպորտում և այլ ենթակառուցվածքներում:

Թվարկենք մի քանի ամենավերջին նախագծերը, որոնք իրականացվում են Հայաստանում ՎԶԵԲ-ի կողմից՝ շուտով կստորագրվի Երևանի փողոցների լուսավորման նախագիծը, ընթանում է Երևանի ջրամատակարարման բարելավման նախագիծը, Վերականգնվող հիդրոէներգետիկայի նախագիծը (մասնավոր հատված), Հայաստանի հյուսիսային միջանցքի արդիականացման նախագիծը, ինչպես նշեցինք նաև Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման նախագիծը և այլն:

Բացի այդ, ՎԶԵԲ-ի պաշտոնական կայքեջում տեսնում ենք, որ բանկը մեր երկրում  նախատեսում է այսուհետև ավելի շատ կենտրոնանալ փոքր և միջին բիզնեսի աջակցության, ագրոբիզնեսի զարգացման, բարձր ավելացված արժեք ունեցող ստեղծող և արտահանման ուղղված արտադրությունների աջակցության վրա, ինչպես նաև էներգետիկայի ոլորտում վերականգնվող հզորությունների ստեղծման և հանքարդյունաբերության մեջ ավելի բարձր աստիճանի ավելացված արժեք ապահովող տեխնոլոգիաների ֆինանսավորման վրա: Աջակցության սխեմաները լինելու են ուղակի ներդրումների միջոցով ֆինանսավորման և գործընկեր բանկերի օգնությամբ այս ճյուղերի ձեռնարկություններին բարենպաստ պայմաններով վարկավորման միջոցով:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ