18 Մայիսի, Saturday, 2024
KFC

«Դաբրո պետք չի»

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը հույս ունի, որ մայիսի 21-22-ին Ռիգայում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին Հայաստանը որևէ փաստաթուղթ կստորագրի:

«Նախադրյալները կան, ունեցանք լսումներ այստեղ, որի ժամանակ ԵՄ ներկայացուցիչները և ՀՀ պետական կառույցների ներկայացուցիչները նշեցին, որ ավարտվել է այն փուլը, թե որ ծրագրերով և որ դաշտերում կարող են համագործակցել։ Վստահ եմ, որ առնվազն  դրա մասին կլինի մի փաստաթուղթ, որովհետև իրենք նաև խնդիր դրեցին, որ կփորձեն ստանալ մանդատ  և եթե դա ստացան: Ռիգայից հետո կընթանան բանակցություններ իրավական փաստաթղթի մշակման համար։ Այստեղ որևէ խնդիր չեմ տեսնում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը։

Նրա խոսքով՝ այն, թե ընդհանուր դեկորացիա կլինի, թե ոչ, միայն Հայաստանից չի գալիս, այլև ԵՄ այլ երկրներից, որոնք նույն ձևով մտահոգ են իրենց շահերով ՌԴ-ի հետ հարաբերություններում: 

Նա չի կարծում, որ Ռիգայից առաջ Հայաստանը դեռ ԵՏՄ երկրների, մասնավորապես Ռուսաստանի հետ քննարկելու խնդիր ունի` Արևելյան գործընկերության շրջանակում ինչ ոլորտներում համագործակցել։

«Գայթակղիչ է ասել` թույլ տալ, «դաբրո» ստանալ: Նախ պետք է ավելի լավ հասկանալ գործընթացը։ Ռիգայի փաստաթուղթն Արևելյան գործընկերության փաստաթուղթն է, իսկ  ԱլԳ-ն իրենից ներկայացնում է 28 եվրոպական երկրներ և վեց երկրներ, որոնք  ներգրավված են։ Հիմա կներեք, Ձեզ ո՞նց է թվում՝ 28 երկրների «դաբրո՞ն» է մեկնումեկը գնում ստանա Մոսկվայում։

Կոնկրետ ՀՀ-ի պարագայում ՀՀ-ն իր բանակցությունները վարում է իր խնդիրներով»,-Պողոսյանը հավելեց, թե Հայաստանը Ռիգայում պետք է առաջնորդվի իր շահերով, որոնք ակնհայտորեն կան, և արդեն կայացած ԵՏՄ խորհրդի նիստը դրա հետ կապ չունի:

Պատգամավորը հիշեցրեց, թե ամեն երկիր փորձելու է իր ուղղությունն առաջ տանել, իր շահերը։ «Քանի որ ԵՄ-ում արդեն գաղտնիք չէ, որ ձևավորել է նոր մտածելակերպ՝ անհատական մոտեցում ցուցաբերել, և եթե հասկանում են, որ Հայաստանի հետ կարող են այսքանը անել, կանեն։

Հիմա եթե խոսելու ենք այդ ճնշումների մասին, ամենապարզ օրինակը բերեմ՝ ընդամենը մարտ ամսին ԵՄ Ղազախստանի հետ ստորագրեց մեծ տնտեսական կապերի համաձայնագիր, թե ինչ ոլորտներում են աշխատելու։ Եթե այդքան բաժինն առնվազն կա, ուրեմն՝ Հայաստանը նույն ձև կարող է ներգրավել, ո՞վ է ինչ ասելու»։

Միաժամանակ Պողոսյանը շեշտեց, որ չի հավատում ԵՏՄ-ի ապագային. «Ինքը ուշ, թե շուտ գնալու է, Հայաստանը կզբաղվի իր բարեփոխումներով և այդ կառույցը կարժանանա ԱՊՀ-ի ճակատագրին»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ