19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Շարունակում է

Ապրիլի 30-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ ներկայացրել է «Հայաստանի օրինավորության ազգային համակարգի գնահատում 2014» զեկույցը, որում ուսումնասիրվել են Հայաստանի 13 հաստատությունների և ինստիտուտների (այդ թվում նաև ՀՀ Վերահսկիչ պալատի) հակակոռուպցիոն կանխարգելման մեխանիզմները և երաշխիքները:

Ըստ զեկույցի` «Վերահսկիչ պալատը մնում է որպես օրինավորության ազգային համակարգի ամենաուժեղ սյուներից մեկը, և չնայած պալատի գործնական անկախությունը մնում է միջին մակարդակի վրա, բայց բարձր են թափանցիկության, հաշվետվողականության և օրինավորության աստիճանները: ՎՊ-ն շարունակում է պատշաճ կերպով իրականացնել իր առաքելությունը»:

Զեկույցում նշված է, որ, «այլ պետական հաստատությունների հետ համեմատած, Վերահսկիչ պալատը կարելի է համարել ավելի անկախ և թափանցիկ, իսկ հաշվետվողականության տեսակետից պալատի զեկույցները բավականին լավ են մշակված»:

«Հայաստանի օրինավորության ազգային համակարգի գնահատում 2014» զեկույցի հեղինակները, ամփոփելով վերը նշված հետազոտության արդյունքները, առաջարկել են.

1. Պալատը դարձնել ավելի անկախ՝ դիտարկելով պալատի անդամներին սահմանադրական անձեռնմխելիություն տրամադրելը և համապատասխան օրենսդրական փոփոխությամբ վերացնելով պալատի անդամների ազատման ոչ հստակ հիմքերը:

2. Լրացնել օրենսդրությունը՝ սահմանելով հստակ ժամկետներ պալատի բացահայտումներին պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պատասխանների տրամադրման առումով:

3. Ձեռնարկել համապատասխան պատշաճ քայլեր և բարեփոխել օրենսդրությունը պալատի կազմակերպչական և ֆինանսական անկախությունը բարձրացնելու նպատակով:

4. Ձեռնարկել քայլեր պալատի աշխատակազմի համար կարիքների հիման վրա վերապատրաստումներ անցկացնելու ուղղությամբ:

Զեկույցի ամբողջական տարբերակին կարող եք ծանոթանալ այստեղ` http://transparency.am/hy/publications/view/106:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ