04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Պոչամբարները կմաքրվեն, բնությունը` կշնչի

Հայաստանի ընդերքը հարուստ է օգտակար հանածոներով, որոնք ուսումնասիրվել են տասնյակ տարիներ, ՀՀ-ում բացահայտվել է մոտ 480 հանքավայր: Երկրում շահագործվում է պղնձի` իր մեծությամբ աշխարհում երկրորդ հանքավայրը:

Հայաստանում ներկայումս առկա է գործող և կոնսերվացված մոտ 25 պոչամբար որոնք  բոլորն էլ կառուցված են եղել հիմնականում Խորհրդային միության ժամանակ՝ բացի մի քանիսից, որոնք կառուցվել են վերջին տարիներին, և դրանց հետ կապված ոչ մի հստակ բնապահպանական կամ շրջակա միջավայրի ազդեցության նվազեցման միջոցառումներ չեն արել. պոչամբարներն ունեցել են հստակ շփում շրջակա միջավայրի հետ, բնության հետ, պատնեշներն ամբողջովին եղել են հողային կամ խճային:

Պոչամբարի ռեկուլտիվացման ժամանակ պետք է հաշվի առնել որոշ կարևոր հարցեր՝ պոչամբարի թեքության վրա կառուցել ջրհեռ ջրանցքներ, տեղումային և հալոցքային ջրերի հոսքի կանխումը դեպի պոչամբար։ Կոլեկտրով պետք է հեռացնել պոչամբարի մակերեսին կուտակված ջուրը։ Պոչամբարի ամբողջ մակերեսը պետք է ծածկվի 30 սմ հողի շերտով, որտեղ էլ պետք է ցանվի տեղանքին բնորոշ խոտաբույսեր։

Պոչամբարները մեծ վնաս կարող են հասցնել ինչպես շրջակա միջավայրի վրա, այնպես էլ մարդկանց առողջությանը։ Մեծ վտանգ է ներկայացնում, բաց պոչամբարներից՝ թունավոր և վտանգավոր նյութերի գոլորշիացումը դեպի մթնոլորտ։ Մեծ է սեյսմիկ խոցելիությունը։ Հանքերի շահագործման ընթացքում կուտակվում է միլիոնավոր տոննաներով արդյունաբերական թափոններ։ Երկրաշարժի ժամանակ բոլոր այդ տարածքները, շրջակա միջավայրի համար դառնում են լուրջ ռիսկային գոտիներ։ Փակ պոչամբարների մակերեսին պետք է ապահովվի 1 մետրանոց հողաշերտը, որ վտանգավոր նյութերը դուրս չգան պոչամբարի մակերես, այնուհետև մթնոլորտ։

Կախված տեղի բնակչության ցածր տեղեկացվածությամբ, նրանք սկսել են պոչամբարի մակերեսին աճեցնել տարատեսակ գյուղատնտեսական կուլտուրաներ։

Հանքարդյունաբերությունը Լոռու և Սյունիքի մարզերի տնտեսական կարևոր ճյուղերից մեկնն են հանդիսանում: Վերջին տարիներին արձանագրված տնտեսական աճը հանգեցրեց միջազգային և տեղական արդյունահանող կազմակերպությունների կողմից հանքահանման բնագավառում ծրագրերի իրականացման առաջարկների աճին, ինչը հանգեցրեց հանքային ռեսուրսների անկայուն օգտագործմանը, որին իր հերթին խոչընդոտում է մարզերի բնապահպանական օրենսդրությունը և վարչական համակարգը:

Ներդրումային Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Սյունիքի մարզում` Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված և կուտակվող, ինչպես նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գործունեության արդյունքում գոյացած և գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագիր և կառուցել արդյունաբերական համալիր, որի միջոցով պետք է զտվեն հանքահարստացման ժամանակ առաջացած արտանետումներն ու թափոնները` դրանով  իսկ դառնալով շրջապատի համար նվազ վնասակար: Այս համակարգի ներդրմամբ կփոխվեն զտման մեխանիզմները, որոնց արդյունքում կարող է նաև բավականին օգտակար նյութեր նաև հանվել, և չթափվեին որպես թափոն:

Գործարանի կառուցումը կլուծի տարածաշրջանում մի շարք բնապահպանական և սոցիալական ոլորտնի լուրջ խնդիրներ: Մասնավորապես Սյունիքի մարզում կլուծվի աշխատատեղերի և բնակչության զբաղվածության խնդիրը, միաժամանակ այն վնասը, որ հասցվում էր շրջակա միջավայրին և բնակիչներին կպակասի, քանի որ, որպես կանոն, Սյունիքի և Լոռու բնակչության մեծ մասի օրգանիզմում ծանր մետաղները չափից շատ են:

Այս ներդրումային ծրագրի էֆեկտիվությունն ավելի կբարձրանա, եթե նման գործարան կառուցվի նաև Լոռիում, որը ՀՀ հանքարդյունաբերության մեկ այլ կարևորոգույն կենտրոնն է:

Կարևոր է նաև նշել այն հանգամանքը, որ Լոռու մարզում հանքարդյունաբերությանը կազմակերպվող ընկերությունը պարբերաբար կազմակերպում է մասսայական ծառատունկ, որպեսզի իր գործունեութան ծավալելու շրջանակներում պատճառած բնապահպանական չարաշահումներով չխախտվի տարածաշրջանի էկոհամակարգի բալանսը, շեշտենք որ նմանօրինակ մի նախաձեռնույթամբ էլ հանդես գան Սյունիքում հանքարդյուաբերությունը  շահագործող ձեռնարկությունը, քանի որ չմոռանանք, որ Սյունիքում է գտնվում «Շիկահողի» արգելոցը, որտեղ գտնվում են բավականին հազվագյուտ բուսատեսակներ և կենդանական աշխարհի ներակայացուցիչներ:

Այս պրոեկտը կնպաստի ՀՀ-ում, թե մեծածավալ ներդրումների իրականացմանը և թե էկոլոգիական մի շարք կարևորագույն խնդիրների լուծմանը, իսկ օրենքի ընդունման արդյունքում ներդրումների ներհոսքը ՀՀ և ներդրումային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գործարանի կառուցումն իր հերթին կնպաստի ՀՀ-ում, նշենք, որ խոսքը գնում է 237 մլն դոլար ներդրման մասին, ինչպես նաև դրան գումարած լուծվում են բնապահպանական խոշոր և անլուծելի թվացող խնդիրներ:

 

Արմեն Հովասափյան

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ