18 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 2015

Ոստիկանները թույլ չեն տվել մասնակցել Սերժ Թանկյանի ասուլիսին

Քաղաքացի Նարինե Ղ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի ապրիլի 25-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, ինքը և դուստրը ցանկացել են մասնակցել երաժիշտ Սերժ Թանկյանի մամուլի ասուլիսին, սակայն ոստիկանության աշխատակիցները խոչընդոտել են և իր նկատմամբ ֆիզիկական բռնություն են գործադրել, այն է՝ աջ ձեռքը ոլորել են և հրելով դուրս են հանել հյուրանոցից:  […]

Ի՞նչն էր պակասում Արցախի խորհրդարանին /վիդեո/

«ԼՂՀ այս խորհրդարանը պետք է լինի արհեստավարժ: Մինչև հիմա շատ բան էր պակասում Արցախի խորհրդարանին: Առաջին անգամ կունենանք արհեստավարժ խորհրդարան, արհեստավարժ պատգամավորներով»,-մեզ հետ զրույցում ասաց Արցախի պետական համալսարանի պրոֆեսոր, հոգեբան, այժմ արդեն ԱԺ պատգամավոր Արծվիկ Մխիթարյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Անվտանգությունն ապահովելու դեպքում հայ աշակերտներն Աշոտյանի հետ կմեկնեն Բաքու

«Դիմել ենք Ադրբեջանին` անվտանգության համապատասխան երաշխիքներն ապահովելու համար, և եթե նրանք խոստանան ապահովել մեր երեխաների անվտանգությունը` մենք կմասնակցենք օլիմպիադային, եթե ոչ` բնականաբար չենք գնա»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Հիշեցնենք, որ վերջինս հայաստանյան աշակերտների հետ պետք է մեկնի Բաքու`տեղում կազմակերպվող «Քիմիա» առարկայի միջազգային օլիմպիադային մասնակցելու:  «Սակայն չգնալու դեպքում հարցը կբարձրացնենք միջազգային […]

Սիրուշոյի համեստությունը

Ադրբեջանական կայքերից մեկը թարգմանաբար արտատպել է հայկական մամուլում հայտնված տեղեկությունը այն մասին, որ  Սիրուշոյին  ԱՄՆ մուտքի արտոնագիր չեն տրամադրել: Երգչուհին ֆեյսբուքյան հանրագրում գրել է. «Սովոր եմ իմ մասին ապատեղեկատվություն լսել և վաղուց ուշադրություն չեմ դարձնում և չեմ անդրադառնում, ինչպես չէի անդրադարձել այս դեպքում ևս: Բայց այնուամենայնիվ` ուզում եմ շնորհավորել հայ լրագրողին իր խեղաթյուրված ինֆորմացիան Հայաստանի սահմաններից դուրս հասցնելու […]

Արամ ջան, ցավդ տանեմ, սիրելի Արծվիկ…պատգամավորներից ով է զադանյա կատարում /վիդեո/

Եկամտային հարկի և շահութահարկի մասին օրենքները, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի խոսքով, նպաստելու են արտագաղթին: «Պարո՛ն Մանուկյան ջան, ցավդ տանեմ, սա արտագաղթի հետ կապ չունի: Արտագաղթ նշանակում է՝ մարդը գնաց ու բնակվեց այնտեղ, իսկ սա խոսում է Հայաստանի ռեզիդենտների մասին: Մեր արտահայտություննեի մեջ լինենք զգույշ, ճիշտ գնահատականներ տանք»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր […]

Զինվորական ինքնաթիռն ընկել է Coca-Cola-ի գործարանի վրա /վիդեո/

Իսպանիայի Սեւիլյա քաղաքում ռազմական Airbus A400M ինքնաթիռն օդ բարձրանալուց անմիջապես հետո ընկել է Coca-Cola-ի գործարանի վրա, գրում է Lenta.ru-ն: Առայժմ պարզ չէ ավիավթարի արդյունքում զոհերի ու վիրավորների թիվը, սակայն նախնական տեղեկություններով` ինքնաթիռում 8-10 հոգի է եղել, նրանք բոլորը մահացել են:

Մետաղյա խողովակներով հարվածել են իրար

Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մայիսի 1-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Վանաձորի «Սայաթ-Նովա» զբոսայգում 1948 թ. ծնված Ռազմիկ Պ.-ն ու նրա որդիները` 1982 թ. ծնված Ռոբերտ Պ.-ն և 1990 թ. ծնված Ռադիկ Պ.-ն, վիճաբանության ժամանակ, մետաղյա խողովակներով հարվածներ են հասցրել 1953 թ. ծնված Ազատ Մ.-ի մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:Նույն […]

Ստամբուլում քանդել են այն հայկական որբանոցը, որտեղ մեծացել էր Հրանտ Դինքը

Ստամբուլում լույս տեսնող երկլեզու «Ակոս» շաբաթաթերթը տեղեկացնում է , որ Ստամբուլում տեղի է ունեցել հերթական բարբարոսությունը: Այս անգամ թիրախը՝ Հայոց ցեղասպանությունից հետո հայ որբերին ապաստանած՝ Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող «Արմեն ճամբար» անվանումով  ամառային որբանոցն է, որը քանդվել է մայիսի 6-ի առավոտյան: Հայ որբերի ապաստանը դարձած այս որբանոցը պահպանելու համար երկարատև պայքար էր ընթանում, որը սակայն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԱպրիլիՀունիսի