Ստամբուլում քանդել են այն հայկական որբանոցը, որտեղ մեծացել էր Հրանտ Դինքը
Ստամբուլում լույս տեսնող երկլեզու «Ակոս» շաբաթաթերթը տեղեկացնում է , որ Ստամբուլում տեղի է ունեցել հերթական բարբարոսությունը: Այս անգամ թիրախը՝ Հայոց ցեղասպանությունից հետո հայ որբերին ապաստանած՝ Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող «Արմեն ճամբար» անվանումով ամառային որբանոցն է, որը քանդվել է մայիսի 6-ի առավոտյան: Հայ որբերի ապաստանը դարձած այս որբանոցը պահպանելու համար երկարատև պայքար էր ընթանում, որը սակայն արդյունք չունեցավ:
Առավոտյան տեղի ժամանակով 10:00-ին մեքենաները մտել են ճամբարի տարածք և հողին են հավասարեցրել այդ շինությունը, որտեղ մեծացել էին նաև հայտնի պոլսահայ մտավորական Հրանտ Դինքը և նրա կին՝ Ռաքել Դինքը:
«Ասբարեզ» պարբերականն էլ անդրադառնալով խնդրին նշում է, որ Գեդիկպաշայի Հայակական բողոքական եկեղեցի հիմնադրամը, տեսնելով, որ որբանոցի բնակչության քանակը աճում է, որոշել է հողակտոր գնել և այնտեղ տեղափոխել եկեղեցու նկուղում գործող որբանոցը:
Մինչդեռ ըստ պատմական անդրադարձի, 1962 թվականին Եկեղեցի հիմնադրամը ստանալով պետական կառույցների բոլոր անհրաժեշտ թույլտվությունները, ինչպիսիք են Տարածքային Կառավարման հիմնադրամը և Ստամբուլ նահանգի ղեկավարությունը, գնեց մի հողատարածք Սէիթ Դուրմազից և գործարքը գրանցեց հիմնադրամի անունի մեջ:
Այնուհետև, որբանոցի երեխաները ամողջ ամառվա ընթացքում աշխատեցին ճամբարի կառուցման վրա և ի վերջո, տեղափոխվեցին այնտեղ:
Ինչպե՞ս ճամբարը բռնագրավվեց:
1971թ. Հուլիսի 6-ին Վճռաբեկ դատարանը քաղաքացիական 2-րդ պալատի անհայտ ձայների հիման վրա, ընդունեց, որ 1936 թվականի ազգային փոքրամասնությունների պատկանող հիմադրամների հայտարարգրերը չունեն վաուչերների հիմք: Այս օրենքն էլ հիմք հանդիսացավ՝ կանխելու ազգային փոքրամասնություններին պատկանող հիմադրամի կողմից անշարժ գույք ձեռք բերելու գործընթացը:
Եվ երբ 1974 թվականի մայիսի 8-ին Վճռաբեկ դատարանի Գլխավոր ժողովը հաստատեց քաղաքացիական պալատի որոշումը, ստեղծվեց իրավական նախադեպ: Ըստ որի արդեն ազգային փոքրամասնություններին պատկանող հիմնադրամների՝ 1963 թվականից հետո ձեռք բերված անշարժ գույքի մեծ մասը բռնագրավվեց:
1979թ. փետրվարի 23-ին Գլխավոր տնօրենների հիմադրամը դիմեց Քարթալի 3-րդ քաղաքացիական դատարանին՝ անվավեր ճանաչելու Գեդիկպաշայի Հայակական բողոքական եկեղեցու ձեռքբերումը և վերադարձնել նախկին տիրոջը:
Այսպիսով, Սեիթ Դուրմազը ետ ստացավ 1962 թվականին վաճառած իր հողակտորը՝ առանց որևէ կոպեկ փոխհատուցելու այնտեղ կառուցված շինության համար:
Պետության ստորացումը
Գեդիկպաշայի Հայակական բողոքական եկեղեցի հիմնադրամի հովիվ Գրիքոր Ագաբաողլին պնդում է, որ Տուլզա ճամբարի բռնագրավվումը պետության համար խայտառակություն է՝ ավելացնելով, որ եկեղեցու ճակատագիրը իշխանությունների ձեռքում է, այն բացահայտ կերպով բռնագրավվել է մեզանից:» Սա խայտառակություն է, և երկիրը պետք է ազատի ինքն իրեն այս խայտառակությունից»:
Աղաբողլին պնդում է, որ իրենք անցել են բոլոր իրավական հարթություններով, որպեսզի կանխեն բռնագրավվումը, սակայն այն ներառված չէր 2011թ. ընդունված օրենքին, ըստ որի ազգային փոքրամասնություններին պատկանող և բռնագրվված անշարժ գույքը վերադարձնելու մասին օրենքով վերադարձման գույքի ցուցակի մեջ:
Մինչ այս մղված պայքարը Աղաբողլին բացատրում է հետևյալ կերպ. «Մեզ ասել են, որ այն պատրաստվում են քանդեն, սակայն չի եղել օրինական ծանուցում այդ մասին: Մենք վիրավորված ենք և շատ զայրացած: Տարիների ընթացքում տարբեր հանգամանքների բերումով մենք փորձեցինք գործել հնարավոր բոլոր ուղիներով: Երբ Հրանտ Դինքը այդ մասին հոդված գրեց, այդ ժամանակի տարածքի սեփականատերը ցանկացավ հանդիպել: Մենք գնացինք և հանդիպեցինք նրա հետ: Նա այդ ժամանակ 1 մլն. դոլարով էր գնել տարածքը, և բացատրեց, որ չի իմացել տարածքի՝ որբանոց լինելու մասին: Առաջարկեց վճարել իրեն գումարը և գնել տարածքը: Մենք վիրավորված զգացինք՝ գնելու մի տարածք, որն արդեն իսկ մեզ է պատկանում և վճարել երկրորդ անգամ: Պետությունն ինքը պետք է վճարի այդ մարդուն, բայց ոչ մենք: 2011 թ. ընդունված օրենքը ապացուցում է, որ պետությունն ընդունում է իր սխալը: Թուլզա ճամբարի կարգավիճակը գտնվում է իրավական վակումի մեջ»:
Այս վակումը կարող է լցվել դատական որոշմամբ:
Աղաբողլին նշում է նաև, որ իրենք ողջունում են իրավական օժանդակություն յուրաքանչյուր դրսևորում:
Եզրահանգումը ապացուցում է այն, որ հայկական որբանոցի վերաբերյալ թուրքական իշխանության ոչ արդարացի իրավական վճիռները ևս մեկ անգամ հաստատում են այս պետության մեջ հայի իրավունքները ոտնահարելու փաստը: