06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Արամ ջան, ցավդ տանեմ, սիրելի Արծվիկ…պատգամավորներից ով է զադանյա կատարում /վիդեո/

Եկամտային հարկի և շահութահարկի մասին օրենքները, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի խոսքով, նպաստելու են արտագաղթին: «Պարո՛ն Մանուկյան ջան, ցավդ տանեմ, սա արտագաղթի հետ կապ չունի: Արտագաղթ նշանակում է՝ մարդը գնաց ու բնակվեց այնտեղ, իսկ սա խոսում է Հայաստանի ռեզիդենտների մասին: Մեր արտահայտություննեի մեջ լինենք զգույշ, ճիշտ գնահատականներ տանք»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Անդրադառնալով արված հայտարարությանը, թե այս օրենքը ՌԴ-ի դեմ է՝ նա ասաց.  «Սա պռովոկացիա է ուղղված Հայաստանի դեմ, սա որևէ երկրի դեմ ուղղված նախագիծ չէ, ԵՏՄ-ի շրջանակներում հարկերը ներսին են վերաբերում»:

ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչ Միքայել Մելքումյանը շեշտեց, որ ժամանակն է, որ հայկական բրենդը մտնի հայկական շուկաներ: «Եթե աշխատուժը գնում է, դրսում աշխատում է, պետք է աշխատուժը ճիշտ տանել, օրենքը չպետք է քաղաքականացնել, պետք է տեսնել դրական կողմերը»,-նկատեց նա: 

Արամ Մանուկյանն ընդգծեց, որ կառավարությունը մշտապես օրենքներ է բերում, ապա երկու ամիս հետո պարզվում է՝ այլ բան է ներկայացնում: «Սիրելի Արծվիկ արտագաղթի հետ կապված չի նշանակում միայն քաղաքացիություն ստանալ, անձնագիր փոխել, արտագաղթ նշանակում է, որ տարեկան 120 հազար մարդ գնում է, 60 հազարը չի վերադառնում, այս օրենքն արտագաղթի կազմակերպված ձև է, որովհետև կան բազմաթիվ քաղաքացիներ Հայաստանում, որ ուզում են աշխատանք գտնեն ու ստիպված են ասյտեղից գնալ, գնալու տարբերակ չունեն…»,-Մանուկյանի խոսքը կիսատ մնաց, մյուսները ընդհատեցին:

Իսկ ՀԱԿ պատգամավորն էլ շեշտեց, որ ցավալի է, որ այստեղ գտնվող երկու գործընկերները՝ Մինասյանն ու Մելքումյանը,  մի քանի ամիս առաջ այլ մտածելակերպ ունեն, իսկ հիմա նստել ու գովերգում են այս օրենքի նախագիծը: «Հայաստանը դուրս տանող առաջին քաղաքական ուժը եղել է այն ուժը, որի ներկայացուցիչն եք դուք և դուք»,-նետեց Մինասյանը: Այվազյանն էլ ասաց, թե Մանուկյանը «զադանյա» է կատարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ