12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Անվտանգությունն ապահովելու դեպքում հայ աշակերտներն Աշոտյանի հետ կմեկնեն Բաքու

«Դիմել ենք Ադրբեջանին` անվտանգության համապատասխան երաշխիքներն ապահովելու համար, և եթե նրանք խոստանան ապահովել մեր երեխաների անվտանգությունը` մենք կմասնակցենք օլիմպիադային, եթե ոչ` բնականաբար չենք գնա»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Հիշեցնենք, որ վերջինս հայաստանյան աշակերտների հետ պետք է մեկնի Բաքու`տեղում կազմակերպվող «Քիմիա» առարկայի միջազգային օլիմպիադային մասնակցելու: 

«Սակայն չգնալու դեպքում հարցը կբարձրացնենք միջազգային ատյաններում, քանզի նման խտրական վերաբերմունք չի կարելի»,-նշեց Արմեն Աշոտյանը:Նախարարը կարևորում է մեր աշակերտների ուսումնական առաջընթացը, բայց միաժամանակ նշեց, որ բոլորի համար էլ առավել կարևոր է նրանց առողջությունը:

Նախարարն ընդգծեց, որ այժմ սպասում են ադրբեջանական կողմի արձագանքին: Ի դեպ, մասնակցության հրավեր Հայաստանը ստացել էր Քիմիայի 47-րդ միջազգային օլիմպիադայի կազմկոմիտեի նախագահ Նարգիզ Փաշաևայից:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ