18 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 2015

Կետերը զանգվածային ինքնասպանության են դիմել /ֆոտո/

Չիլիի ափերին կետ ձկների զանգվածային ինքնասպանության դեպք է գրանցվել: Մոտ 40 կետ իրենց ափ են նետվել, հայտնում է РИА Новости-ն: Թե ինչը կարող էր նման արարքի առիթ դառնալ, պարզ չէ: Մասնագետները կարծում են, որ կետերը կարող էին ինքնասպան լինել ջրում ջրիմուռների գույնի փոփոխման պատճառով:

Հայտնի բժշկի դիակը՝ բուքմեյքերական գրասենյակում

Մայիսի 9-ին, ժամը 23.20-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևանի Գ. Լուսավորչի փողոցում գործող բուքմեյքերական գրասենյակում դիակ կա:Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 22.30-ի սահմաններում, անհայտ անձը նշված վայրում վիճաբանել է 1965 թ. ծնված Ահարոն Կարապետյանի հետ և բռունցքով հարվածել նրան: Տուժողը կորցնելով հավասարակշռությունը՝ գլխով դիպել է պատին և մահացել:Նշանակվել […]

Նաիրա Կարապետյանը մայրացել է

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը մայրացել է: Ֆեյսբուքյան հանրագրում պատգամավորը գրել է. «Երջանիկ եմ ու հպարտ՝ բարի գալուստ, Արիանա! Նոր կյանք, նոր հայ, նոր ժպիտ, նոր բնավորություն, նոր ձեռագիր և նոր ճակատագիր.. Կարծես կյանքի հաղթանակի արտահայտում լինի հենց այս տարի՝ հարյուրամյակի տարում, հենց այդ օրը՝ մայիսի 9-ին, նոր այս փոքրիկ հայուհու, իմ բալիկի լույս […]

Թեժանում է /վիդեո/

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կարող է Մեծին Տանն Կիլիկիո օրինակով Թուրքիային Հայոց ցեղասպանության տարիներին բռնազավթված եկեղեցական սեփականության վերադարձման հայց ներկայացնել: Այս մասին «Ամերիկայի ձայն»-ին ասել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն։ Մանրամասները` տեսանյութում

Ծանր մեղադրանք Զորի Բալայանին

Նախկին Գերագույն խորհրդի պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանը, վերհիշելով Շուշիի ազատագրումը և քաղաքում բռնկված հրդեհները, Facebook-յան հանրագրում գրել է. «1992-ի մայիսի 9-ից, այսինքն` Շուշի մտնելու հաջորդ օրվանից, Շուշիում այստեղ ու այնտեղ սկսվեցին հրդեհներ:  Բուն մարտերի ընթացքում, այսինքն մայիսի 7-ի լույս 8-ի գիշերվա ու 8-ի ամբողջ ցերեկվա ընթացքում Շուշի քաղաքն ամբողջապես կրել էր ոչ էական վնասներ: Կանգուն էին […]

Նոր վարկ ենք վերցնում

 Մայիսի 11-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում Հայաստանի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրվել են «Երևանի քաղաքային լուսավորության ծրագիր» վարկային, ծրագրի և ծրագրի աջակցության համաձայնագրերը: Վարկային համաձայնագիրը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և ՎԶԵԲ նախագահ Սումա Չակրաբարտին, որի շրջանակում ՎԶԵԲ-ը ՀՀ-ին կտրամադրի 4 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ: Ծրագրի աջակցության համաձայնագիրը ստորագրել […]

Ջուր չի լինելու

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ մայիսի 12-ին ժամը 11.00-18.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի ջրամատակարարումը` բացառությամբ՝ Արցախի, Տիգրան Մեծի պողոտաների, Երկաթուղայինների, Աճեմյան  փողոցների, Վարդաշեն, Սարի Թաղ, Մուշավան ու Վերին Ջրաշեն թաղամասերի: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

«Լավագույն սցենար»

«Որևէ մեկին չենք կարող մենք պարտադրել, ասել՝ արի, այստեղ գրանցվի»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը՝ խոսելով «խոպանչիների հարկման» օրենքից: Նա նշեց, որ դեռևս հաշվարկ չկա, թե քանի հոգու է այս օրենքը վերաբերվելու, սակայն հուսով է, որ մոտ ժամանակներս կներկայացնեն այդ կազմակերպությունների թիվը, որոնք զբաղվում են դրանով: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԱպրիլիՀունիսի