03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

«Լավագույն սցենար»

«Որևէ մեկին չենք կարող մենք պարտադրել, ասել՝ արի, այստեղ գրանցվի»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը՝ խոսելով «խոպանչիների հարկման» օրենքից: Նա նշեց, որ դեռևս հաշվարկ չկա, թե քանի հոգու է այս օրենքը վերաբերվելու, սակայն հուսով է, որ մոտ ժամանակներս կներկայացնեն այդ կազմակերպությունների թիվը, որոնք զբաղվում են դրանով: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը կարծում է, որ օրենքը համապարփակ ձևով չի ներկայացվել, այդ պատճառով էլ տարընկալման առիթ է հանդիսացել օրենքը:

«ՀՀ-ն փորձում է իր համախառն ներքին արդյունքի մի մասը ստեղծել դրսում, որն իրականում համախառն ներքին ազգային արդյունք է»,-նկատեց Մելքումյանը: ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ շեշտեց, որ չհիմնավորված քննադատություններ եղան, քանի որ օրենքը հանրային քննարկում չէր անցել, ու ընթացակարգերը չէին պահվել: «Բացառապես հայաստանյան ռեզիդենտների համար է սահմանվելու 13% շահութահարկը»,-բացատրեց Մինասյանը: Նա նշեց, որ ոմանք տնտեսագետին ոչ հարիր  քննադատություններ են հնչեցնում, սակայն նման կերպ պետք չէ վարվել:

«Մենք պետք է ճշմարտությունը հանրությանը ներկայացնենք, կառավարությանն ու իշխանությանը, որքան հնարավոր է, քննադատելու տեղ կա, բայց չասենք այն, ինչ նրանք չեն արել»,-ասաց Մինասյանը: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ հռետորական հարց հնչեցրեց. «Եթե այսքան լավ օրենք է, ինչո՞ւ է հասարակությունն ու մամուլն այնպես եռում»: Ըստ նրա՝ օրենքը լուրջ հակասությունն ունի: «Օրենքի լավագույն սցենարն այն կլինի, եթե Սերժ Սարգսյանը չստորագրի, որովհետև դրսից լինելու են ճնշումներ»,-վստահ է պատգամավորը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ