22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Եթե ճնշում լինի և՛ ներսից, և՛ դրսից, մենք մեր ուժերով իրար հետ համահունչ կհասնենք հաջողության»

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հանրային քննարկումները մեկնարակել են։ Առաջին քննարկումը տեղի ունեցավ Մաշտոցի պուրակում։ Հավաքված  երիտասարդները քայլեր էին առաջարկում թանկացումը կանխելու համար։

Հիշեցնենք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը մայիսի 8-ին դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հայտով: Ընկերությունն առաջարկում է էլեկտրաէներգիայի սակագինը բնակչության համար բարձրացնել 17 դրամով: Հիշեցնենք նաև, որ ՀԷՑ-ի կողմից էլեկտրաէներգիայի սակագինը 3.85 դրամով թանկացել էր 2014-ի օգոստոսի 1-ից:

Քաղաքացի Արմեն Վարդանյանն առաջարկում է ճնշումներ գործադրել իշխանությունների վրա, որպեսզի թանկացումը տեղի չունենա: Նա ասաց, որ պետք է իրազեկեն մարդկանց, զանգվածային միջոցառումներ կազմակերպեն ՀԾԿՀ-ի, Կառավարության շենքի դիմաց և այլ վայրերում: Ակտիվիստ Հարություն Աղամալյանն էլ նկատեց, որ ի տարբերություն նախորդ նման դեպքերի՝ հիմա ավելի «խորն» է վիճակը. «Հիմա, ինչքան գիտեմ՝ Որոտանի կասկադն են ուզում վաճառել, որը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար: Զուգահեռ էլեկտրացանցերն են ուզում վաճառեն: Այսինքն՝ պետք է մի քիչ հասկանանք՝ այս առուծախի մեջ ինչ խնդիրներ կարող է լինեն, և գուցե ճնշում գործադրենք Ամերիկայի վրա, Ռուսաստանի վրա, Կառավարության վրա»:

Քննարկմանը մասնակցում էր նաև ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը, ով եկել էր ոչ թե կուսակցության անունից, այլ որպես հասարակ քաղաքացի։

«ՀԷՑ-ը, որը հայտ է ներկայացնելու՝ թանկացնել էներգիան 17 դրամով, իրենց ասելով՝ պարտքեր է կուտակել և ունի 9 միլիարդ կորուստ, բայց այստեղ մի ուրիշ բան կա, տարեկան 3 միլիոն դոլարի ՀԷՑ-ը բարեգործություն է անում: Եղբայր, եթե պարտքեր ունես, բարեգործություններ մի արա, պարտքերդ վճարի»,- ասաց նա: Արամ Մանուկյանը վստահ է, որ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը հատսատելու է էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու հայտը. «Բայց եթե ճնշում լինի և՛ ներսից, և՛ դրսից, մենք մեր ուժերով իրար հետ համահունչ կհասնենք հաջողության»:

 Հաջորդ հանրային քննարկումը լինելու է մայիսի 14-ին ժամը 19:00-ին Ազատության հրապարակում։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ