07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

«Հարյուր տարի անց…». գիրք Իրաքում եզդիների նկատմամբ բռնությունների մասին

«Շատ կարևոր է, որպեսզի եզդիները սկսեն պայքար՝ հանուն իրենց իրավունքների։ Սակայն այդ պայքարը պետք է մղվի ոչ միայն մարտի դաշտում, այլև միջազգային ատյաններում։ Այս առումով անհրաժեշտ է որպեսզի 2014թ. օգոստոսի 3-ից եզդիների նկատմամբ սկսված գործողություններն արձանագրվեն և մեկտեղվեն։ Եզդիներն այլևս իրենց պատմության արձանագրումը չպետք է վստահեն այլ ժողովուրդների։ Պետք է սկսել մի պայքար, որը լինի գրով և զենքով»,- «Հարյուր տարի անց…» գրքի շնորհանդեսին ասաց հեղինակ Բորիս Մուրազին՝ շեշտելով, որ այս գիրքը պետք է դառնա գրական և իրավական պայքարի մեկնարկը։

«Հարյուր տարի անց…» գիրքը հրատարակվել է «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության կողմից՝ ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։ 1000 օրինակով տպագրված աշխատությունում ներկայացված են Իրաքում վերջին շրջանում եզդիների նկատմամբ իրականացվող բռնությունները և ծավալվող զարգացումները։

Բորիս Մուրազին նշեց, որ գիրքը ներառում է մի շարք գլուխներ՝ «Արյունոտ օգոստոս», «Ցեղասպանություն վերապրածների վկայություններ», «Բռնություններ եզդի կանանց նկատմամբ», «Բռնություններ եզդի անչափահասների նկատմամբ», «Կանանց և երեխաների վաճառք» և այլն։ Առանձին գլուխներով անդրադարձ է կատարվել նաև միջազգային կառույցների ու Հայաստանի արձագանքին կատարվածի վերաբերյալ։ Գրքում տվյալները վերցված են հեղինակավոր աղբյուրներից, համաշխարհային մամուլից, միջազգային կառույցների զեկույցներից, Թուրքիայում եղած ժամանակ եզդի փախստականների հետ զրույցներից։ 

Բորիս Մուրազին նշեց, որ նպատակ ունեն գիրքը թարգմանել անգլերեն, այն կտեղադրվի համացանցում։ Գիրքը կհատկացնեն նաև լրատվամիջոցներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, գրադարաններին, դեսպանատներին։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ