Անմոռուկ է այն մանուկը, որ այդպես էլ չծնվեց /վիդեո/

Քիչ առաջ ՀՀ Ազգային ժողովն ընդունեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն: Նշենք, որ արտահերթ նիստը հրավիրվել էր այս հարցի քվեարկությունը կազմակերպելու համար: Հայտարարությունն ընդունվեց միաձայն, ապա հնչեցին ծափահարություններ: Ներկայացնում ենք հայտարարության տեքստն ամբողջությամբ: Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը` հիմք ընդունելով ՄԱԿ-ի Գլխավոր վերհաժողովի՝ 1948 թվականի դեկտմեբերի 9-ին ընդունած «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիան, […]
Այսօր՝ ս / թ ապրիլի 20- ին, Երևանի Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100- րդ տարելիցին: Միջոցառման սկզբում 100 վայրկյան լռությամբ բրյուսովականները հարգեցին Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը : Միջոցառումը շարունակվեց աղոթքով: Ներկաները աղոթք ուղեցին առ Աստված՝ հասցնելով իրենց հոգու ճիչը երկինք, որտեղ 1.500.000 անհանգիստ հոգիներ […]
Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի /ANCA/ գործադիր տնօրեն Արամ Համբարյանը մեկնաբանել է Թուրքիայի վարչապետ Դավութօղլուի խոսքերը, երբ վերջինը հայտարարել էր, թե ցավում է «Օսմանյան կայսրության անկման շրջանում զոհված օսմանյան հայերի վերաբերյալ»: Համբարյանն ասել է, որ Ցեղասպանության ճանաչման մեծ ալիք է բարձրացել, մինչդեռ վարչապետ Դավութօղլուն կեղծ ափսոսանք է հայտնում, սակայն չի ընդունում ոչ պատասխանատվություն, ոչ էլ փոխհատուցումներ […]
Բրուցելոզի վարակն այժմ էլ տարածվել է Կոտայքի մարզում: Ինչպես տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը՝ այս պահի դրությամբ Սոլակ համայնքում կա 9 հիվանդ, որից 7-ը հոսպիտալացված են: Հատկանշական է, որ մինչ օրս պատկան մարմինների կողմից չկա որևէ հայտարարություն առ այն, թե ի վերջո ինչն է հանդիսացել վարակի աղբյուր: Դեռևս մարտ ամսին Սյունիքի մարզի Կապան քաղաքում գրանցված բրուցելոզի […]
Դերասան, հումորիստ Սերգեյ Դանիելյանը չի կարևորում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և այլ պաշտոնյաների՝ Երևանում գտնվելը ապրիլի 24-ին: «Բացարձակ կարևոր չէ ինձ համար, թքած ունեմ՝ Պուտինը կգա, թե չէ: Ես այդ օրը նույնիսկ Ծիծեռնակաբերդ չեմ գնում: Այդ օրը գնում եմ տուն, տանն եմ նստում, ընտանիքիս հետ եմ անցկացնում, պատուհանները, դռները՝ փակ, հանգիստ: Հիշում եմ իմ տատիկին, […]
Ապրիլի 16-25 ընթացքում դիտվում է Լիրիդների ասուպային հոսքը, որի առավելագույն փուլն ընկնում է ապրիլի 21-22-ի գիշերը: Այն դիտվում է Քնարի (Lyra) համաստեղության ուղղությամբ (Կարապի համաստեղության հարևանությամբ)` երկնքի ամենապայծառ աստղերից մեկի` Վեգայի մոտ, որտեղ գտնվում է ասուպային հոսքի կենտրոնը, որն աստղագիտության մեջ կոչվում է «ռադիանտ»: Լիրիդներն ընդհանուր առմամբ մաքսիմումից բացի մյուս օրերին բավական թույլ են: Ընդհանրապես, […]
«Ադա Թադևոսյան» անունը շատերի համար բավական է խորհրդային և հետխորհրդային ժամանակահատվածում Հայաստանում և նրա սահմաններից դուրս պատկերացում կազմելու մեր երկրում սթրեսաբանության լավագույն ավանդույթների ներդրման և զարգացման մասին: Անվանի հոգեբույժը մասնագիտական գործունեության հիսունից ավելի տարիները նվիրել է մարդու հոգեկան առողջությանը վերաբերող տարբեր հիմնահարցերի ուսումնասիրմանը, դրանց լուծման բանաձևերի մշակմանը: «Կյանքը կազմված է սթրեսներից և դրանց շարունակական հաղթահարումից»,- […]
Ինգա եւ Անուշ Արշակյանները ներկայացրել են իրենց «Ապրելու ապրիլ» երգի տեսահոլովակը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Տեսահոլովակի ռեժիսորը Դավիթ Բաբայանն է, խոսքերի հեղինակը՝ Ավետ Բարսեղյանը: