13 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ազգային ժողովը կոչ է անում աշխարհի խորհրդարաններին

Քիչ առաջ ՀՀ Ազգային ժողովն ընդունեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն: Նշենք, որ արտահերթ նիստը հրավիրվել էր այս հարցի քվեարկությունը կազմակերպելու համար: Հայտարարությունն ընդունվեց միաձայն, ապա հնչեցին ծափահարություններ:

Ներկայացնում ենք հայտարարության տեքստն ամբողջությամբ: 

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը` հիմք ընդունելով ՄԱԿ-ի Գլխավոր վերհաժողովի՝ 1948 թվականի դեկտմեբերի 9-ին ընդունած «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիան, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի՝ 1988 թվականի նոյեմբերի 22-ին ընդունած «Օսմանյան Թուրքիայում հայերի 1915 թվականի ցեղասպանության դատապարտման մասին» օրենքը:

Արժևորելով Հայոց ցեղապսնաության100-րդ տարելիցի համահայկական հռչակագրով ամրագրված դրույթները, կարևորելով միջազգային հանրության հետ համատեղ ուժերով մարդկության դեմ հանցագործությունների, ցեղասպանությունների դատապարտմանը և կանխարգելմանն ուղղված ջանքերում հայ ժողովրդի ներդրումը, երախտագիտություն հայտնելով բոլոր պետությունների խորհրդարանների, պետական և տեղական կառույցներին ու միջազգային կազմակերպություններին, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ընդունելով Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքներ, կոչ է անում բոլոր երկրների խորհրդարաններին, միջխորհրդարանական և միջազգային կազմակերպություններին պաշտոնապես ճանաչել և դատապարտել Օսմանյան կայսրության իրականացրած Հայոց ցեղասպանությունը՝ որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ