29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Թքած ունեմ՝ Պուտինը կգա, թե չէ»

Դերասան, հումորիստ Սերգեյ Դանիելյանը չի կարևորում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և այլ պաշտոնյաների՝ Երևանում գտնվելը ապրիլի 24-ին: «Բացարձակ կարևոր չէ ինձ համար, թքած ունեմ՝ Պուտինը կգա, թե չէ: Ես այդ օրը նույնիսկ Ծիծեռնակաբերդ չեմ գնում: Այդ օրը գնում եմ տուն, տանն եմ նստում, ընտանիքիս հետ եմ անցկացնում, պատուհանները, դռները՝ փակ, հանգիստ: Հիշում եմ իմ տատիկին, պապիկին, իմ հարևաններին, ովքեր այդ ամենի միջով անցել են, ողորմի եմ տալիս … »,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: 

Դերասանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր գնում է ապրիլի 25-ին: Հարցին, թե ինչ է փոխվելու ապրիլի 24-ից հետո, նա պատասխանեց. «Ոչինչ էլ չի լինելու, կգոռգոռանք, հետո հանգիստ կապրենք»:

Դանիելյանը նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ամեն ինչ արվում է պետական մակարդակով այս միջոցառումները հաջողված կազմակերպելու ու անցկացնելու համար, սակայն պրոֆեսիոնալիզմի պակաս է նկատում: «Ուզում են, որ լավ լինի, կազմակերպված լինի, սակայն պրոֆեսիոնալիզմի պակաս կա: Մենք պետական մակարդակով կազմակերպելու համար այդ մշակույթը չունենք: 

Այս խանդավառությունը վատ չէ, բայց երբ հիշում եսˋ ինչին ընդառաջ է այն արվում, մի քիչ վատ ես զգում»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ