11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2015

Երեխայի կենսաբանական մորը և հայրությունը ճանաչած անձին մեղադրանք է առաջադրվել ՔԿԱԳ-ում սուտ տեղեկություններ հաղորդելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն: 2014 թվականի հոկտեմբերի 10-ին Գյումրի քաղաքի բնակչուհուց Ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ դուստրը, լինելով հղի և միջոցներ չունենալով երեխային պահելու համար, պայմանավորվածություն է […]

Պետություններ, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը

Օսմանյան կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել ականատեսների վկայություններով, օրեքներով, բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով: 1915թ. Օսմանյան կայսրությունում հայ բնակչության մասսայական կոտորածները` որպես նախապես ծրագրավորված ու ամբողջությամբ իրագործված ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է, գրում է armeniangenocide100.org-ը: Ստորև ներկայացված է Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետությունների ցանկը: […]

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Թուրքմենստանի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամեդնիյազ Մաշալովը: Նախագահը շնորհավորել է դեսպան Մաշալովին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել դեսպանի բարձր ու պատասխանատու աշխատանքում: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ պատմականորեն ձևավորված հայ-թուրքմենական բարեկամության և փոխադարձ հարգանքի հիման վրա ձևավորված միջպետական երկխոսությունը տարեցտարի […]

Սամվել Ալեքսանյանի հայցն ընդդեմ Henaran.am-ի լրագրողի մերժվեց. Փաստինֆո

Դատարանը մերժել է «Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանի հայցն ընդդեմ Սերինե Գաբրիելյանի, Հայկ Միրզոյանի` ներողություն խնդրելու և գումար բռնագանձելու պահանջի մասին։   Թերթի գլխավոր խմբագիրը հայցադիմումում խնդրում է  հրապարակայնորեն ներողություն խնդրել իրենից, լրատվության միջոցով լրիվ հրապարակել դատարանի վճիռը, հայցվորին վճարել փոխհատուցում մեկ լումա։ «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ դատական վեճի առարկան «Henaran.am»-ում  2014-06-05 23։11։49-ին հրապարակված հոդվածն […]

Լավ հումոր արեցին` ամբողջ տունս թալանեցին

«Սրանից երկու ամիս առաջ շատ լավ հումոր արեցին, եկան, ամբողջ տունս թալանեցին»,-Henaran.am-ի հետ զրույցում, խոսելով վերջին ժամանակներում իր հետ կատարված կատակներից, ասաց դերասան Արտաշես Ալեքսանյանը «Դրանից լավ հումոր չկար: Իրականություն էր, բայց ինքն արդեն «հումոր» դարձավ»,-նշեց նա: Հարցին, թե մինչև հիմա չեն հայտնաբերել թալանողներին, նա պատասխանեց. «Ոչ, ամենամեծ հումորը դա է էլի, որ չեն հայտնաբերել»: […]

Ինչպիսի մարզիչ է անհրաժեշտ Հայաստանի հավաքականին. մասնագետների դիտարկումներ. Armsport.am

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի թափուր պաշտոնը ֆուտբոլային լայն շրջանակում աստիճանաբար քննարկման գլխավոր թեման է դառնում: Հարցի շուրջ armsport.am-ին իրենց կարծիքն են հայտնել Արմեն Պետիկյանը, Ալբերտ Սաֆարյանը եւ Արամ Ոսկանյանը: «Հավաքականի գլխավոր մարզիչը պետք է ճկուն մարտավարություն ունենա» Արմեն Պետիկյան. «Հայաստանի հավաքականին խարիզմատիկ մարզիչ է անհրաժեշտ, ով իր բնավորությունը կփոխանցի տղաներին: Եվրոպայի կամ աշխարհի առաջնության […]

Ես ունեի չափազաց տխուր մայր . Շառլ Ազնավուր /վիդեո/

Տեսանյութում աշխարհահռչակ շանսիոնե Շառլ Ազնավուրը պատմում է իր ընտանքի մասին: Հայրը Թուրքիայից չի եղել, ցեղասպանության չի ենթարկվել, իսկ մոր ընտանիքը տեսել է այդ դաժան ողբերգությունը: «Ես ունեի չափազաց տխուր մայր ու չափազանց լավատես հայր»,-պատմում է նա: Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Կաթողիկոսը դիմել է նախագահին. Վարդան Պետրոսյանը ազատության մեջ կլինի/վիդեո/

Առաջին ատյանի դատարանի որոշմամբ 5 տարվա ազատազրկման դատապարտված դերասան Վարդան Պետրոսյանի գործով վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ դատարանը կքննի վճռաբեկության կարգով: Այս մասին այսօր՝ ապրիլի 1-ին, բողոքի քննության առաջին նիստին  հայտարարեց նախագահող դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանը: Նշենք, որ դատական նիստին այսօր ներկայացել են տուժողներ Հայկ եւ Արթուր Հակոբյանները: Տուժող Տաթեւիկ Հակոբյանը առողջական խնդիրների պատճառով չի ներկայացել: Դատական […]

Չչարաշահել Աստծո սերն ու վստահությունը. ավագ չորեքշաբթի է

Ավագ չորեքշաբթի  հիշատակվում է Բեթանիայում կնոջ կողմից Հիսուս Քրիստոսի օծումը և Տիրոջ մատնությունը: Կինը նարդոսի ազնիվ ու թանկարժեք յուղով օծում է Հիսուսին: Այս մասին ավետարանիչները միմյանց լրացնող տեղեկություններ են հաղորդում: Աշակերտները բարկանում են, քանի որ այդ յուղը վաճառելով կարելի էր շատ աղքատների ողորմություն տալ: Աշակերտների այս տրտունջին Հիսուս պատասխանում է. «Աղքատներին ամեն ժամ ձեզ հետ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի