28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Կաթողիկոսը դիմել է նախագահին. Վարդան Պետրոսյանը ազատության մեջ կլինի/վիդեո/

Առաջին ատյանի դատարանի որոշմամբ 5 տարվա ազատազրկման դատապարտված դերասան Վարդան Պետրոսյանի գործով վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ դատարանը կքննի վճռաբեկության կարգով: Այս մասին այսօր՝ ապրիլի 1-ին, բողոքի քննության առաջին նիստին  հայտարարեց նախագահող դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանը:

Նշենք, որ դատական նիստին այսօր ներկայացել են տուժողներ Հայկ եւ Արթուր Հակոբյանները: Տուժող Տաթեւիկ Հակոբյանը առողջական խնդիրների պատճառով չի ներկայացել:

Դատական նիստին չի մասնակցում նաեւ դերասանի ֆրանսիացի փաստաբան Մարի Լոռ Դոզեն:

Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը միջնորդություն ներկայացրեց դատական նիստը 20 օրով հետաձգելու վերաբերյալ: Քանի որ ֆրանսիացի պաշտպան Մարի Լոռ Դոզեն պետք է ծանոթանա տուժող կողմի բողոքին: Փաստաբանը հայերեն չգիտե, հետևաբար նրան բողոքը  պետք է տրամադրվի թարգմանված:

Տուժողի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը նշեց, որ իրենք առարկություն չունեն և դատական նիստը կարող է հետաձգվել 30 օրով:

Դատարանի որոշմամբ հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 21-ին:

«Ամբաստանյալը, որը հայտնվում է նման իրավիճակում ձեռնտու է այս լուծումը: Չգիտեմ ճիշտ է, թե չէ բայց կաթողիկոսը դիմել է հանրապետության նախագահին, որ կիրառեն համաներում»,-լրագրողների հետ զրույցում ասաց Բաղդասարյանը:

Բաղդասարյանը մատնանշելով օրենքը փաստում է, որ Վարդան Պետրոսյանը շուտով ազատության մեջ կլինի:

Հիշեցնենք, որ 2013թ. հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երեւան մայրուղու 32-րդ կմ-ում երկու ավտոմեքենա իրար էին բախվել: Պատահարի հետեւանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, այդ թվում՝ դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել են:

Փաստի առիթով հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով: Վարդան Պետրոսյանը ձերբակալվել էր: Դատաքննությունը սկսվեց 2014 թվականի մարտի 12-ին: Հայաստանի Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2015թ. հունվարի 29-ին մեղավոր ճանաչեց Վարդան Պետրոսյանին՝ նրան դատապարտելով 5 տարվա ազատազրկման:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ