11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 27, 2015

Եղանակը չի կարգավորվում

Ապրիլի 27-ին երեկոյան ժամերին, հյուսիսային շրջաններում, 28-ին, 30-ին և մայիսի 1-ին երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 27-30-ին աստիճանաբար կբարձրանա 4-7 աստիճանով: 

Բուլղարիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Բուլղարիայի խորհրդարանը ձայների157 կողմ և 36 դեմ հարաբերակցությամբ ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևը` նշելով, որ խորհրդարանը ճանաչում է1915-1922 թվականներին Օսմանյան կայսրության՝ հայ ժողովրդի նկատմամբ գործած ցեղասպանությունը եւ ապրիլի 24-ը հռչակելով «հայ զոհերի հիշատակի օր», գրում է aztagdaily.com-ը: Բուլղարիայի վարչապետ Բոյկու Բորիսովը խորհրդարանու, տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ «Պետք է ճանաչել ցեղասպանությունը, […]

Տեղյա՞կ եք. Սերժի նամակը

«Սիրելի՛ Թուրքիոյ ժողովուրդ,Անունս Սերժ Թանքեան է։ Ես Լիբանան ծնած նիու զիլանտացի-ամերիկացի հայ եմ։ Իմ զոյգ մեծ հայրերս ու մեծ մայրերս բոլորն ալ կու գան այն վայրէն, որ ներկայիս Թուրքիա կը կոչուի։ Ստեփան անունով մեծ հայրս Կեսարիոյ Էֆքերէ շրջանէն եկած է, իսկ Վարսենիկ մեծ մայրս՝ Թոքատէն: Միւս մեծ հայրս ու մեծ մայրս Տորթեոլէն եւ Ուրֆայէն են։ […]

Նախագահական ընտրություններ Ղազախստանում. Նազարբաեւը ձայների 97,5%-ով առաջատար է

Երեկ` ապրիլի 26-ին, Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրություններ են տեղի ունեցել, որոնցում, նախնական տվյալներով, առաջատարն է Ղազախստանի գործող Նախագահ Նուրսուլթան Նազարբաևը` ձայների 97,5 տոկոսով, գրում է РИАНовости–ն: Այս տվյալները ներկայացված են էքզիթ – փոլի արդյունքների հիման վրա. այլ թեկնածուներից Աբելղազի Կուսայնովը հավաքել է ձայների 0,63%, իսկ Թուրգուն Սիզդիկովը՝ 1,87%-ը: Ընտրություններին ռեկորդային թվով մարդիկ են ներկայացել, ընտրողների 95,11 […]

Արտառոց դեպք «Նաիրի» բժշկական կենտրոնում

«Նաիրի» բժշկական կենտրոնում ամիսներ առաջ արտառոց դեպք գրանցվեց` դիմեց արդեն 29 շաբաթական հղիությամբ երիտասարդ մի կին, ում Մոսկվայի ուռուցքաբանության ազգային կենտրոնում մեզ դիմելուց օրեր առաջ ախտորոշել էին ձախ կրծքագեղձի քաղցկեղ: «Անմտություն կլիներ հեռացնել այդքան մեծ պտուղը: Հատկապես ծանր կլիներ կնոջ համար, քանի որ առաջին հղիությունն ավարտվել էր վիժումով»,- մեզ հետ զրույցում ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի […]

Ցնցող տեսարան Եռաբլուրում /վիդեո/

Մոր լացը ազդարարում էր սարսափելի իրականության մասին. «Ազատը կդառնար 23 տարեկան, բայց չկա….»: Ապրիլի 26-ին Եռաբլուր պանթեոնում սուգն ու հպարտությունն էին խառնված իրար: Որդեկորույս մայրը աշխատում էր լուռ սգալ, խեղդել արցունքները, բայց ավաղ: «Ցավը էնքան խորնա բոլորիս մոտ, որ բառեր չեն գտնվում ասելու, բայց միշտ էլ կա այն հասկացողությունը, որ հանուն հայրենիքի գնացած  մարդը սրբերի […]

Բազմահազարանոց երթ Լոս-Անջելեսում` նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին

ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում ապրիլի 24-ին տեղի է ունեցել երթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Երթին մասնակցել է մոտ 130 հազար մարդ, այդ թվում` հայտնի մարդիկ, ովքեր ապրում են ԱՄՆ-ում` երգիչ Հարութ Փամբուկչյանը, Արմենչիկը եւ այլոք: Ամերիկահայերը, հայկական դրոշները ձեռքներին, երթ են իրականացրել` պահանջելով Թուրքիայից ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Տեսանյութը դիտեք հետեւյալ հղմամբ` https://www.facebook.com/raffi.asatoorian/videos/vb.745775638/10153818650425639/?type=2&theater

Երբ կգա Սիրուշոյի պահը /վիդեո/

Երգչուհի Սիրուշոն ամուսնու՝ Լևոն Քոչարյանի հետ մասնակցում էր «1915» ֆիլմի պրեմիերային: Henaran.am-ի հետ զրույցում Սիրուշոն նշեց, թե դեռևս չգիտի՝ երբ կարող են երկրպագուները նրան տեսնել բեմում` մենահամերգի տեսքով: «Երեք շաբաթ առաջ չգիտեի, որ կլինի տեսահոլովակ, բայց մի քանի օրվա ընթացքում պատրաստեցինք, և եղավ տեսահոլովակը: Տեսնենք՝ երբ կհասկանամ, որ պահն է, և ժամանակը կա, որ լիարժեք […]

Մի կողմ թողնի իր կողմնակալ դիրքորոշումը. Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Պուտինին

Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է ՌԴ նախագահին 1915-ին տեղի ունեցածը «ցեղասպանություն» անվանելու համար, գրում է Ermenihaber.am-ն: Նախարարության տարածած գրավոր հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ռուսաստանի նախագահ Վլադիմի Պուտինը, չնայած մեր բոլոր զգուշացումներին և կոչերին, 1915-ի դեպքերն անվանեց ցեղասպանություն: Մենք մերժում ենք նման մոտեցումը  և դատապարտում: Իրավունքի բացահայտ խախտում հանդիսացող այդօրինակ քաղաքական հայտարարությունները Թուրքիայի համար իրավականորեն առ ոչինչ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի