17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ցնցող տեսարան Եռաբլուրում /վիդեո/

Մոր լացը ազդարարում էր սարսափելի իրականության մասին. «Ազատը կդառնար 23 տարեկան, բայց չկա….»:

Ապրիլի 26-ին Եռաբլուր պանթեոնում սուգն ու հպարտությունն էին խառնված իրար: Որդեկորույս մայրը աշխատում էր լուռ սգալ, խեղդել արցունքները, բայց ավաղ:

«Ցավը էնքան խորնա բոլորիս մոտ, որ բառեր չեն գտնվում ասելու, բայց միշտ էլ կա այն հասկացողությունը, որ հանուն հայրենիքի գնացած  մարդը սրբերի դասում է…»,-սգացող հարազատներին մոտենալով` ասաց ազատամարտիկ Գագիկ Դանիելյանը:

Հիշեցնենք, որ 2014 թվականի   նոյեմբերի 12-ին, ժամը 13։45-ի սահմաններում հայ-ադրբեջանական ուժերի շփման գծի՝ Արցախի արևելյան հատվածում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով խոցվել էր  պաշտպանության բանակի օդուժի Մի-24 հարվածային ուղղաթիռը։ Խոցված ուղղաթիռը վայր է ընկել շփման գծի չեզոք գոտում, հայկական կողմը տվեց  3 զոհ։

Կործանված ԼՂՀ ՌՕՈՒ Մի-24 ուղղաթիռի անձնակազմի անդամ լեյտենանտ Ազատ Սահակյանը Չարենցավանից էր: 

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ