26 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մի կողմ թողնի իր կողմնակալ դիրքորոշումը. Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Պուտինին

Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է ՌԴ նախագահին 1915-ին տեղի ունեցածը «ցեղասպանություն» անվանելու համար, գրում է Ermenihaber.am-ն:

Նախարարության տարածած գրավոր հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ռուսաստանի նախագահ Վլադիմի Պուտինը, չնայած մեր բոլոր զգուշացումներին և կոչերին, 1915-ի դեպքերն անվանեց ցեղասպանություն: Մենք մերժում ենք նման մոտեցումը  և դատապարտում: Իրավունքի բացահայտ խախտում հանդիսացող այդօրինակ քաղաքական հայտարարությունները Թուրքիայի համար իրավականորեն առ ոչինչ են:

Այս հարցում եթե Ռուսաստանը կարող է մի բան անել, ապա դա այն է, որ մի կողմ թողնի իր կողմնակալ դիրքորոշումը և հայերին ու Հայաստանին ուղղված Թուրքիայի բարեկամության, խաղաղության կոչերին դրական արձագանք տա և խրախուսի»:

Թուրքիայի ԱԳՆ-ն ակնկալիք է հայտնել, որ Ռուսաստանը կկարևորի Թուրքիայի հետ բարեկամությունը, բայց եթե համառի իր սխալ վարքագիծը,  ապա չի կարողանա տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը օգտակար լինել:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ