«A war for peace». Գարիկն ու կինը ներկայացնում են /վիդեո/

Շաբաթ օրը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 13-րդ ժողովը, որի ընթացքում Ռուբեն Հայրապետյանը միաձայն վերընտրվել է ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: Մանրամասները` ՀՖՖ-ի տեսանյութում
Ապրիլի 18-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի հրավերով եռօրյա աշխատանքային այցով Վաշինգտոն մեկնած Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այցելել է Մերիլենդ նահանգում գտնվող «Թուրք-ամերիկյան մշակութային և քաղաքակրության կենրոն» և իրազեկվել ընթացիկ աշխատանքների մասին: Նախարարը հայտնել է, որ նշյալ կենտրոնի բացումը տեղի կունենա Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահների մասնակցությամբ, գրում է Ermenihaber.am-ը: Այնուհետև Չավուշօղլուն ԱՄՆ-ի մահմեդական համայնքի ներկայացուցիչների հետ […]
Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները Վանաձոր քաղաքի Տարոն թաղամասում հայտնաբերել և բերման են ենթարկել 1966 թ. ծնված Արթուր Պ.-ին, որը ապրիլի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի /գողության փորձ/ 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակել է Կոտայքի նորանշանակ մարզպետ Կարապետ Գուլոյանի եւ նրա կնոջ հայտարարագրերը: Ըստ մարզպետի պաշտոնը ստանձնելու հայտարարագրի, Կարապետ Գուլոյանն ունի մեկ առանձնատուն եւ մեկ բնակարան, ինչպես նաեւ 81 հազար 500 ԱՄՆ դոլարի եւ 1,3 միլիարդ դրամի չափով դրամական միջոցներ, ինչը հավասար է մոտավորապես 2,9 միլիոն դոլարի: Ըստ 2014 թվականի տարեկան հայտարարագրի, […]
Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը իր facebook-ի հանրագրում գրառել է. «Գյումրիում երկու օր առաջ իրենց բնակարանում սպանվել են մայր և աղջիկ: Ցավոք հերթական սպանությունն ու գրեթե անտարբերություն, առօրեականություն, սովորական մի բան… Բա ռուս չլինե՞ր սպանողը, Պերմյակովի նման…Ռուսների հերն անիծեինք պուտինախառն, թուրքերով համեմված, խառնեինք Եղեռնի, Գալիոպոլիի հետ…Նստացույցով, պառկելացույցով, երթերով, ճանապարհներ փակելով, քաղաքական գործիչներով, կուսակցություններով հիշեցնեինք մեր […]
Լեգենդար ֆուտբոլիստ, մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, Հայաստանի վաստակավոր մարզիչ Հարություն Քեհեյանի հոգեհանգիստը տեղի կունենա երկուշաբթի, ապրիլի 20-ին, ժամը 18:00-20:00-ն, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Վերջին հրաժեշտը տեղի կունենա երեքշաբթի, ապրիլի 21-ին, ժամը 13:00-14:00-ն, «Հրազդան» մարզադաշտում: Հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին, ընտանեկան գերեզմանատանը:
Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված «Միլիոնավոր կյանքեր» տեսահոլովակի հեղինակներն են Կարեն Մարգարյանը, Տիգրան Պետրոսյանը և Գրիշա Աղախանյանը: Տեսահոլովակում նկարահանվել են հայաստանցի եւ համաշխարհային այնպիսի աստղեր, ինչպիսիք են` Շառլ Ազնավուրը, Ջիվան Գասպարյանը, Արմեն Ջիգարխանյանը, Ալեն Տեզյանը, Մոնսերատ Կաբալիեն, Սեբու Սիմոնյանը, Պատրիկ Ֆիորին, Կոկո Յորքը, Մարիամ Մերաբովան, Անդրեյ Դավիդյանը, Արթուր Աբրահամը, Տիգրան Պետրոսյանը եւ այլոք:
Google Doodle-ը Google կայքի լոգոտիպի ժամանակավոր այլընտրանքային տարբերակն է: Ապրիլի 24-ը Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Հայոց Ցեղասպանությունը Օսմանյան կառավարության ծրագրած` իրենց բնօրրանում և կայսրության տարածքում բնակվող հայերի զանգվածային տեղահանումն ու բնաջնջումն էր: 1915 թվականի ապրիլի 24-ին Օսմանյան իշխանությունները Կոստանդնուպոլսում(Ստամբուլ) հավաքեցին և ձերբակալեցին հարյուրավոր հայ մտավորականների և առաջնորդների, այնուհետև` սպանեցին նրանց: Մարդկանց թիվը, ովքեր […]