11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 3, 2015

Ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 3-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Մարալիկի, Արթիկի, Սևանի, Ճամբարակի ավտոճանապարհներին տեղում է ձյուն: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Այնտեղ, ուր Թեհլերյանը գնդակահարեց Թալեաթ փաշային, ապրիլի 3-ին ֆլեշմոբ կանցկացվի

Ապրիլի 2-ին, հերոս հայորդի Սողոմոն Թեհլերյանի ծննդյան օրը, գերմանական Համբուրգ քաղաքում տեղի ունեցավ Մեծ Եղեռնի 100 ամյակին նվիրված ֆլեշմոբ-ակցիա: Համբուրգում բացվեց Մեծ Եղեռնի 100 ամյակի խորհուրդը կրող 100 մետր երկայնք ունեցող Հայոց Եռագույնը: Նմանատիպ ևս մեկ ակցիա է նախատեսվում իրականացնել նաև Գերմանական Բեռլին քաղաքում, հենց այն վայրում, որտեղ 1921 թվականի մարտի 15-ին Սողոմոն Թեհլերյանի կողմից […]

Լուծում է գտնվել. Իրանի նկատմամբ պատժամիջոցները կհանվեն

Նախօրեին Լոզանում ավարտվել է Իրանի և վեցնյակի` Իրանի միջուկային խնդրի շուրջ բանակցությունների լիագումար նիստը, որը տեւել է 8 օր: Նիստի արդյունքում կողմերին հաջողվել է համաձայնության գալ Իրանի միջուկային ծրագրի ապագայի շուրջ, հայտնում է հայտնում է Russia Today-ը: Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը Twitter-ի իր էջում գրառում է արել եւ տեղեկացրել, որ «լուծում է գտնվել» […]

«Դա կնպաստի տարածաշրջանում կայունության և համագործակցության ամրապնդմանը»

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված շրջանակային համաձայնության կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել՝ ասելով. Հայաստանը ողջունում է Իրանի և միջազգային միջնորդների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Եվրոպական միության երկարատև կառուցողական ջանքերի արդյունքում Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված շրջանակային պայմանավորվածությունը, ինչը հնարավորություն է ընձեռում հասնել համապարփակ կարգավորման: Դա կնպաստի տարածաշրջանում […]

Արագած Ախոյանին նոր պաշտո՞ն. Հրապարակ

Կոտայքի մարզպետի պաշտոնանկությունից հետո մյուս մարզպետները շունչները պահած սպասում են, թե ով է լինելու հաջորդը: «Հրապարակի» աղբյուրները վստահեցնում են, որ կանխատեսումներ անելը դժվար է, ամեն ինչ կարող է փոխվել վայրկյանների ընթացքում, և ճշմարտությունը հասու է մի քանի մարդու: Ամեն դեպքում, ասում են, սպասվում է առնվազն 4 մարզպետի փոփոխություն, և դա կլինի մինչև ապրիլի վերջը: Մարզպետի […]

Աշոտ Աղաբաբյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ պետության. Հրապարակ

Աշոտ Աղաբաբյանը՝ հայտնի Բուռնաշը, դատական հայց  է ներկայացրել ընդդեմ պետության, ավելի ճիշտ՝ հարկային մարմնի: Շաբաթներ առաջ ֆինանսների նախարարությունը ստուգումներ էր իրականացրել նրան պատկանող «Հրազդան» տոնավաճառում եւ տուգանել 60 մլն դրամով: Պատգամավորը վիճարկել է տուգանքի ակտը և հայտարարում է, որ խախտումները հիմնավորված չեն՝ չկան փաստեր և փաստաթղթեր, ուղղակի «գործ  են սարքել»: Աղաբաբյանն այնքան էր սրտնեղել իր […]

Մաքսազերծիք, էլի. Հայկական ժամանակ

Այս տարվա առաջին երկու ամիսներին պետական եկամուտների թերակատարման պատճառներից մեկն այն է որ այդ երկրներից Հայաստան ներմուծվող ապրանքները մաքսազերծվում են ԵՏՄ անդամ այլ երկրներում, հիմնականում Բելառուսում և Ղազախստանում: Եթե նախկինում երրորդ երկրներից ապրանքների մեծ մասը ծովով բերվում էր Վրաստան, հետո մաքսազերծվում Վրաստան-Հայաստան սահմանին, ապա ներկայումս Եվրոպայից դեպի ՀՀ ուղևորվող բեռների մի զգալի մասը մաքսազերծվում է […]

Անժելա Սարգսյանի «տղամարդն» ազատ կարձակվի. Հրապարակ

«Անժելա Սարգսյանի լուսանկարները տարածած Կարեն Արայանն այսօր` ապրիլի 3-ին, «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատ կարձակվի: Նա ձերբակալվել էր 2011թ. հոկտեմբերի 5-ին, դատապարտվել ազատազրկման 3 տարի 6 ամիս ժամկետով: 2013թ. հայտարարված համաներումը նրա վրա չէր տարածվել, և նա պատիժը կրել է, ինչպես բերդում են ասում, «կալենդար»: Նրա պատժի ժամկետը լրանում է ապրիլի 5-ին, բայց քանի որ այդ օրը […]

Շշի Մելոյի գործարանը չի գործում. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մելիք Մանուկյանի՝ (Շշերի Մելո) Աբովյան քաղաքում գտնվող շշերի գործարանը որոշ ժամանակով դադարել է գործել: Ըստ թերթի տեղեկությունների՝ պատգամավորին պատկանող ընկերությունը տեխնիկական խնդիրներ ունի, ինչի համար էլ Մանուկյանը որոշել է որոշ ժամանակով «կանգնեցնել» գործարանը: Դադարի ընթացքում գործարանը պետք է վերազինվի և նորից վերսկսի աշխատել:  Հիշեցնենք, որ այդ գործարանի բաժնետոմսերի 50 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի