06 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Աշոտ Աղաբաբյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ պետության. Հրապարակ

Աշոտ Աղաբաբյանը՝ հայտնի Բուռնաշը, դատական հայց  է ներկայացրել ընդդեմ պետության, ավելի ճիշտ՝ հարկային մարմնի: Շաբաթներ առաջ ֆինանսների նախարարությունը ստուգումներ էր իրականացրել նրան պատկանող «Հրազդան» տոնավաճառում եւ տուգանել 60 մլն դրամով:

Պատգամավորը վիճարկել է տուգանքի ակտը և հայտարարում է, որ խախտումները հիմնավորված չեն՝ չկան փաստեր և փաստաթղթեր, ուղղակի «գործ  են սարքել»: Աղաբաբյանն այնքան էր սրտնեղել իր նկատմամբ անարդարությունից, որ բոյկոտել էր ԱԺ վերջին նիստերն ու պատրաստվում էր Գագիկ Խաչատրյանի հետ հանդիպումից հետո, նրա ցուցումով այցելել նախագահական:

Պարզվում է՝ Աղաբաբյանն արդեն խաղաղվել է. «Եթե ես պրոբլեմներ ունեմ տնտեսության հետ, ես խոսում եմ զուտ այդ թեմայով, հո ամեն բանը չի՞ կարելի նախագահին հասցնել, փորձում եմ լուծել, իսկ լուծման եղանակը միայն օրինական ճանապարհն է,  եթե իմանամ ես սխալ եմ, ես դատարան չեմ դիմի»,-ասել է նա:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ