11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 3, 2015

Դպրոցականը խեղդվել է լողավազանում՝ ֆիզկուլտուրայի դասի ժամանակ

Վոլոգդայի դպրոցներից մեկում ողբերգություն է տեղի ունեցել: Ֆիզկուլտուրայի դասին լողավազանում խեղդվել է 4-րդ դասարանի աշակերտ Սավելին: Նախնական տվյալներով՝ ողբերգության պահին լողավազանում եւս երեք երեխաներ են եղել, իսկ թե որտեղ են եղել ուսուցիչները, որոնք պետք է հետեւեին երեխաներին, դեռեւս պարզ չէ, հայտնում է LifeNews-ը:

Ապրիլի 24-ը Ջորջիայում հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր

ԱՄՆ Ջորջիա նահանգի Ներկայացուցիչների պալատը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը և ընդունել H.R. 904 բանաձևը, հայտնում է armeniangenocide100.org-ը:  Բանաձևով ապրիլի 24-ը Ջորջիայում հռչակվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Իրավաբաններն ահազանգում են, խախտումներ ՄԻԵԴ-ի թեկնածուների մրցույթում

Իրավաբանները մի շարք խախտումներ են արձանագրել ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների մրցույթում: Այս մասին նրանք խոսեցին այսօր լրագրողների հետ հանդիպմանը: Իրավունքի Եվրոպա միավորում ՀԿ-ի ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանի խոսքով՝ հանձնաժողովի անդամները քաղաքականապես անկախ չեն եղել, այլ համագործակցության մեջ են եղել իշխանությունների հետ: «Օրինակ՝ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն այս պահին աշխատում է Սահմանադրության […]

Հայաստանի ԱԳ նախարարը մասնակցեց ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին

Ապրիլի 3-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Բիշկեքում կայացած ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստին: ԱՊՀ մասնակից երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին ու հավանություն տվեցին ԱՊՀ շրջանակներում համագործակցության տարբեր ոլորտներին վերաբերող թվով 14 փաստաթղթերի նախագծերի: Նախարարները համաձայնեցրին 2015թ. ԱՊՀ շրջանակներում արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների ծրագիրը։ ԱՊՀ երկրների արտգործնախարարները հավանության արժանացրին 2016-2020թթ. ԱՊՀ մասնակից պետությունների՝ մշակույթի ոլորտում համագործակցության հիմնական միջոցառումների ծրագիրը, որում ներառված […]

Ուրիխանյանը բարձր է գնահատում Փաշինյանի գործունեությունը

«Քաղաքացիական շտաբի» մամուլի խոսնակ Վարդան Քոչարյանը հայտարարություն է տարածել, որտեղ արձագանքել է «Իրատես de facto-ի» այսօրվա հրապարակմանը:  «Լավ հասկանում եմ, որ քաղաքական դաշտում այսօր ձևավորվում են երկու ազդեցիկ, շատ որոշակի կողմնակիցների աջակցությունը ու վստահությունը վայելող քաղաքական ընդդիմադիր ուժեր, այն է` «Քաղաքացիական պայմանագիրը» և «Քաղաքացիական շտաբը»: Պարզից էլ պարզ է, որ իշխանության կամ այլ շահագրգիռ ճամբարում […]

Բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են

Նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 209 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 184-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 25 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 55 հեռախոսազանգ, որոնցից 26-ին լուծում է տրվել, իսկ 29-ի դեպքում […]

Նախագահը մասնակցել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նիստերի դահլիճում մասնակցել է Ակադեմիայի 2014թ. գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներին նվիրված տարեկան ընդհանուր ժողովին: Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, ով զեկուցել է նաև Ակադեմիայի 2014թ. գիտական գործունեության հիմնական արդյունքները: ՀՀ ԳԱԱ 2014թ. գիտակազմակերպական գործունեության մասին զեկուցել է ՀՀ ԳԱԱ […]

«Ներողություն եմ խնդրում բոլոր դռնապաններից, եթե Ժիրայր Սեֆիլյանի հետ համեմատությունն իրենց վիրավորեց»

«Երեկ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանն իրեն թույլ է տվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և կուսակցության նախկին ղեկավարի հասցեին ոչ պարկեշտ ձևակերպումներ։ Ես հատուկ շեշտեցի «Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար», որպեսզի հանրության համար պարզ լինի, թե ինչպես կարող է Արցախյան պատերազմի հրամանատարը, ով այսօր իրեն հռչակել է անհասկանալի ինչ-որ մի շարժման առաջնորդ, արտահայտվի ինչպես խանութի հասարակ […]

Աբովյան փողոցում վրաերթի է ենթարկվել 31-ամյա կին

Ապրիլի 2-ին, ժամը 12.40-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Աբովյան փողոցի թիվ 43 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 31-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի