17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Իրավաբաններն ահազանգում են, խախտումներ ՄԻԵԴ-ի թեկնածուների մրցույթում

Իրավաբանները մի շարք խախտումներ են արձանագրել ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների մրցույթում: Այս մասին նրանք խոսեցին այսօր լրագրողների հետ հանդիպմանը: Իրավունքի Եվրոպա միավորում ՀԿ-ի ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանի խոսքով՝ հանձնաժողովի անդամները քաղաքականապես անկախ չեն եղել, այլ համագործակցության մեջ են եղել իշխանությունների հետ:

«Օրինակ՝ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն այս պահին աշխատում է Սահմանադրության փոփոխությունների վրա: Արդեն իսկ ակնհայտ է, որ նա հանդիսացել է ՀՀ-ում պարբերաբար կեղծվող ընտրությունները լեգիմիտացնող մարմնի ներկայացուցիչ: Նույնը վերաբերում է նախարար Հովհաննես Մանուկյանին»,-նկատեց նա:

 Փաստաբան Լուսինե Հակոբյանն էլ ասաց, որ մրցույթը բաղկացած է մի քանի փուլերից, որոնք սակայն իրենց նպատակին չեն ծառայել, այսինքն՝ ձևական բնույթ են կրել: «Լեզվական կարողությունների ստուգման համար պետք է հրավիրվեին լեզվի մասնագետների, սակայն նրանց ընտրությունը անցկացվել է հասարակության համար ոչ թափանցիկ պայմաններում: Հայտնի չէ` նրանք ինչպես են ընտրվել, ինչպես գնահատել, արդյոք թեստերը եղել են բա՞ց, թե՞ փակ»:

Փաստաբան Տիգրան Եգորյանն էլ հավելեց, որ Արմեն Հարությունյանը, ով նոր մրցույթի արդյունքում հաղթող էր ճանաչվել, արտագաղթել է Հայաստանից, մի աշխատանքը դեռ չավարտած՝ սովորություն ունի անցնելու հաջորդին: «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի առաքելությունը չավարտած նա անցել է Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի պաշտոնին»,-ասաց Եգորյանը:

Նկատենք, որ նախկին մրցույթի արդյունքները չեզոք ճանաչելուց հետո հայտարարվել էր նոր մրցույթ, որտեղ թեկնածուներ էին ընտրվել ՀՀ նախկին ՄԻՊ Արմեն Հարությունյանը, «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ի դասախոս Արայիկ Ղազարյանը և ՀՀ վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանը:


KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ