15 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2015

ԵՄ-ն Հայաստանի համար խոշորագույն դոնոր է.Ադրիանո Մարտինես

Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստին ԵՄ Եվրոպական արտաքին գործերի ծառայության վարչության պետի տեղակալ Ադրիանո Մարտինսը նշեց, թե երբ ՀՀ-ն անդամակցեց ԵՏՄ-ին, ենթադրություններ եղան, որ ԵՄ-ի հետ բանակցությունները կավարտվեն։ «Բայց դրանք միայն ենթադրություններ են, ու ենթադրությունները սխալ էին»,-ընդգծեց նա: Նա նշեց, որ Հայաստանից արտահանումների մեծ մասը բաժին է ընկնում ԵՄ երկրներին, և նոր միայն Ռուսաստանին: […]

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց TV5Monde հեռուստաընկերության պատվիրակությունը

Մարտի 19-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանկոֆոնիայի պաշտոնական հեռարձակող TV5Monde հեռուստաընկերության Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Դիան Կուդերկի գլխավորած պատվիրակությունը: Զրույցի ընթացքում կարևորվեց հեռուստաընկերության կողմից Հայաստանի՝ որպես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ամենաակտիվ անդաամներից մեկի վերաբերյալ հաղորդումների պատրաստումը։ Այս համատեքստում ընդգծվեց TV5Monde-ի ներդրումը՝ ֆրանկոֆոն ընտանիքի անդամ պետություններում Հայաստանը ներկայացնելու հարցում: Երկուստեք ընդգծվեց հեռուստաալիքի դերակատարությունը ֆրանսերեն լեզվի տարածման, միջմշակութային […]

Օդապարիկի վայր ընկնելը նկարահանել են /վիդեո/

Մերձմոսկվայում երեք հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանով` օդապարիկի վայր ընկնելու արդյունքում: Միջադեպը ֆիքսել է ականատեսներից մեկը: Հայտնի է, որ վիրավորները ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում:

…հարության հույսով գոտեպնդված. Օրվա խորհուրդը

Հայոց Մեծ Դարձից հետո մեր ժողովուրդը իր գոյության ընթացքում՝ թե ազատության պայմաններում, և թե օտարների լծի տակ, միշտ մնացել է կրողը քրիստոնեական ազգայնացված մշակույթի ու արժեքների՝ հարության հույսով գոտեպնդված։ Եսայ. 53: 1 – 54: 5: Ա Կոր. 15: 1-28: Մարտի 19, Օրվա խորհուրդը Աղբյուր` qahana.am

Պոռնոգրաֆիկ սկանդալ դատական համակարգում

Մեծ Բրիտանիայում պոռնոգրաֆիկ սկանդալ է տեղի ունեցել դատական համակարգում.  երեք դատավոր հեռացվել է աշխատանքից՝ աշխատանքային համակարգչով պոռնոգրաֆիկ տեսանյութեր դիտելու համար:, հայտնում է BBC-ն: Մեծ Բրիտանիայի դատական համակարգի ղեկավարը նշել է, որ դատական իշխանության պաշտոնատար անձի կողմից աշխատանքային համակարգչով նման նյութեր դիտելը պարզապես աններելի է: 

Բրյուսելում Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովին

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին: Հանրապետության Նախագահը գագաթնաժողովում հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Հայաստանի եվրոպական օրակարգին, Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում կարևոր տեղ զբաղեցնող՝ Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, հայ ժողովրդի համար հատուկ խորհուրդ ունեցող 2015 թվականին, երբ աշխարհասփյուռ հայությունը հայրենիքում և նրա սահմաններից դուրս ոգեկոչում […]

Էդմոն Մարուքյանին մերժեցին

Գործադիրն այսօրվա նիստին քննության է առել «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նա առաջարկում է Հայրենական մեծ պատերազմի տարիներին անչափահաս տարիքում թիկունքում համապատասխան գործունեություն իրականացնելու տարիները հաշվառել որպես ստաժ, ինչի վերաբերյալ բացասական եզրակացություն է ներկայացրել կառավարությունը՝ հիմնավորելով իր առարկությունը:

Ցեղասպանությունը և դրա ժխտումը մարդու իրավունքների բուն և հրատապ խնդիրներ են.Կարեն Նազարյան

Հայաստանը մշտապես հանդես է եկել որպես ցեղասպանությունները և մարդկության դեմ այլ հանցագործությունների կանխարգելման միջազգային ջանքերի լուրջ ջատագով: ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստում այս մասին ասաց ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը: «Մի քանի որ առաջ Եվրոպական խորհրդարանն ամենամյա զեկույց ընդունեց մարդու իրավունքների և ժողովրդավարության վերաբերյալ, որում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին ԵՄ անդամ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի