01 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԵՄ-ն Հայաստանի համար խոշորագույն դոնոր է.Ադրիանո Մարտինես

Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստին ԵՄ Եվրոպական արտաքին գործերի ծառայության վարչության պետի տեղակալ Ադրիանո Մարտինսը նշեց, թե երբ ՀՀ-ն անդամակցեց ԵՏՄ-ին, ենթադրություններ եղան, որ ԵՄ-ի հետ բանակցությունները կավարտվեն։

«Բայց դրանք միայն ենթադրություններ են, ու ենթադրությունները սխալ էին»,-ընդգծեց նա: Նա նշեց, որ Հայաստանից արտահանումների մեծ մասը բաժին է ընկնում ԵՄ երկրներին, և նոր միայն Ռուսաստանին:

«ԵՄ-ն Հայաստանի համար խոշորագույն դոնոր է: Եվրոպան ՀՀ-ին տրամադրել է 140-170 մլն դոլար, ընդ որում ոչ թե վարկի տեսքով, այլ՝ դրամաշնորհի»,- նշեց նա, հավելելով, որ ԵԽ-ն պետք է շուտով որոշում կայացնի ՀՀ-ի հետ բանակցելու նոր մանդատի շուրջ։

Նիստը վարող Սամվել Ֆարմանյանն էլ նշեց, թե հայաստանյան շատ ապրանքատեսակների համար Եվրոպայի շուկան մնում է ոչ հասանելի: Նա նշեց, թե Հայաստանն իր ընտրությունը կատարել է՝ ռազմավարական շահերից ելնելով։

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ