06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Ցեղասպանությունը և դրա ժխտումը մարդու իրավունքների բուն և հրատապ խնդիրներ են.Կարեն Նազարյան

Հայաստանը մշտապես հանդես է եկել որպես ցեղասպանությունները և մարդկության դեմ այլ հանցագործությունների կանխարգելման միջազգային ջանքերի լուրջ ջատագով: ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստում այս մասին ասաց ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը:

«Մի քանի որ առաջ Եվրոպական խորհրդարանն ամենամյա զեկույց ընդունեց մարդու իրավունքների և ժողովրդավարության վերաբերյալ, որում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին ԵՄ անդամ բոլոր երկրներին և եվրոպական կառույցներին կոչ արեց ճանաչել Հայոց ցեղասպանությունը և շարունակել նպաստել Ցեղասպանության ճանաչմանը: Այսպիսով Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ և վերահաստատում է, որ Ցեղասպանությունը և դրա ժխտումը մարդու իրավունքների բուն և հրատապ խնդիրներ են: Մենք երախտապարտ ենք հայ ժողովրդի նկատմամբ եվրոպական համերաշխության այս ուղերձի համար»,-  նշեց Նազարյանը:

Նա հիշեցրեց, որ Եվրոպական խորհրդարանի ընդունած զեկույցում խոսվում է Մերձավոր Արևելքում կրոնական փոքրամասնությունների վիճակի մասին:

«Զեկույցում խորհրդարանը Եվրամիության անդամ երկրներին կոչ է անում ապահովել կրոնական փոքրմասնությունների նկատմամբ հարգանքը, հատկապես Մերձավոր Արևելքում, որտեղ քրիստոնյաները, այդ թվում՝ հայերը, ինչպես նաև եզդիները, հալածվում են ISIS-ի կամ ահաբեկչական այլ խմբերի կողմից»,- ընդգծեց փոխնախարարը: Կարեն Նազարյանն անդրադարձավ նաև ահաբեկիչների կողմից սիրիական Դեր Զոր քաղաքի Սուրբ Նահատակաց հայկական եկեղեցու ոչնչացմանը՝ ընդգծելով, որ այդպիսով ուղիղ կապ անցկացվեց մարդկության դեմ անցյալի և ներկայի հանցագործությունների միջև: «Մշակութային ժառանգությունը ոչնչացնելու քայլը փորձ է ջնջել այլ ժողովուրդների հիշողությունը և ոչնչացնելու հազարամյակների պատմություն ունեցող մշակույթը և քաղաքակրթությունը»,- եզրափակեց փոխնախարարը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ