13 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2015

Նիկոլ Փաշինյանը հրապարակեց

Նիկոլ Փաշինյանը հրապարակել է ինստիտուցիոնալ ընդդիմության հետևյալ ճանապարհային քարտեզը. Քայլ 1- Հիմնադրել ինստիտուցիոնալ քաղաքական կառույց՝ կուսակցություն: Տարբերությունը մինչեւ այժմ գոյություն ունեցող կուսակցություններից՝ ներքին ժողովրդավարություն, ներքին մրցակցային դաշտ, ներկուսակցական ընտրական համակարգի գոյություն, քարացած լիդերության, սուպերլիդերության բացառում, կոլեգիալ կառավարում: Քայլ 2 – Կուսակցության մեջ ներգրավել ինտելեկտուալ և քաղաքացիական առավելագույն ներուժ։ Քայլ 3 – Ստեղծել Ապագա Հայաստանի համապարփակ […]

Օսմանյան կայսրությունում հույների ու ասորիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն ընդունվեց

Ազգային Ժողովում մինչ քվեակության կդրվեր մի շարք պատգամավորների կողմից ներկայացրած «Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» նախագիծը, պատգամավորբերը սկսեցին վարման կարգով խոսել: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը կրկին անդրադարաձավ եզդիների նկատամամբ իրականացված ցեղասպանությանը. «Կրկին ուզում եմ անդրադառնալ եզդիների խնդրին, վստահ եմ, որ բոլոր խմբակցությունները զանգեր են ստացել եզդիական համայքնի ներկայացուցիչների կողմից, […]

Յանուկովիչի որդուն հուղարկավորել են Սեւաստոպոլի զինվորական գերեզմանատանը /վիդեո/

Նախօրեին Սեւաստոպոլում տեղի է ունեցել Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի որդու` նախկին պատգամավոր Վիկտոր Յանուկովիչ կրտսերի հուղարկավորությունը, հայտնում է LifeNews-ը: Յանուկովիչ կրտսերին հուղարկավորել են Սեւաստոպոլի զինվորական գերեզմանատանը: Հուղարկավորության արարողությանը, զլմ-ների տեղեկություններով, ներկա է եղել նաեւ հանգուցյալի հայրը` Վիկտոր Յանուկովիչը: Հիշեցնենք, որ Վիկտոր Յանուկովիչ կրտսերը մահացել էր օրերս, նա խեղդվել էր Բայկալ լճում:

Սիրիայի նախագահը կոչ է անում դատապարտել Հայոց Ցեղասպանությունը

Մարտի 21-ին Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահ, դոկտոր Մոհամմադ Ջիհադ ալ-Լահամն ընդունեց Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանին: Դեսպան Փոլադյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահին փոխանցեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի շնորհակալական նամակը՝ մարտի 17-ին Սիրիայի Ժողովրդական ժողովում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հատուկ նիստ գումարելու, այդ ծանր հանցագործությունը դատապարտելու և հայ ժողովրդին համերաշխություն հայտնելու վերաբերյալ: Նամակում […]

Ի՞նչ քարոզ են սկսել Ժիրոենք

Ժիրայր Սեֆիլյանի ու նրա կողմնակիցների «քաղաքական» գործունեությունը, հռետորաբանությունն ու տարբեր նախաձեռնությունները արդեն գարշելի են դարձել։ Վերջին տարիներին մշտապես փորձել եմ ուշադրություն չդարձնել նրանց գործերին ու կոչերին` կարծելով, թե նպատակներն արդար են, մեթոդները` սխալ։ Հիմա հասկանում եմ, որ մարդը պարզապես ուզում է խորհրդարան ղեկավարի, բանակ ունենա, ժողովուրդ առաջնորդի։ Եվ այդ ճանապարհին նրանք պատրաստ են տրորել ամեն […]

Ապրիլի 23-ին բոլոր հայկական եկեղեցիներից չեն ղողանջի միայն Թուրքիայի եկեղեցիների զանգերը

Ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության 100 ամյա տարելիցին նվիրված հիշատակման և ոգեկոչման միջոցառումների շրջանակներում աշխարհի բոլոր հայկական եկեղեցիները զանգերը պիտի ղողանջեն` ի հիշատակ ցեղասպանության անմեղ զոհերի, հայտնում է Ermenihaber.am-ը: Ավելի վաղ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը հայտարերել էր, որ ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման կարգ է տեղի ունենալու, քանի որ նրանք սպանվեցին հանուն հավատքի և […]

ԵՏՄ-ն պարտաստ չէ միասնական արժույթի ներդրմանը

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում միասնական արժույթի ձևավորման հնարավորությունների մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը հնչեց որպես ամպրոպ պարզ երկնքում: Անդամ պետությունները շատ խնդիրներ ունեն, դեռ չեն հաղթահարել տնտեսական ինտեգրացիայի դժվարությունները և շատ վաղ է խոսել միասնական արժույթի ձևավորման մասին: Այդ մասին «Մեդիա կենտրոնում» հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ (1994-1998 թթ.) Բագրատ Ասատրյանը:

Դոլարը թուլանում է

Բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքում երկրորդ օրն է` նկատվում է նույն միտումը, երբ ամերիկյան  դոլարը  չնչին արժեզրկվում է, եվրոն` պահպանում դիրքերը, ռուբլին` արժևորվում: Հայաստանյան բանկերում դոլարի միջին վաճառքն այսօր կազմում է 476 դրամ, առքը` 472դրամ: Եվրոյի առքը 514 դրամ է, վաճառքը` 521 դրամ: Ռուբլու առքն այսօրվա դրությամբ կազմում է 7,83 դրամ, վաճառքը` 8.20

Սամվել Կարապետյանը պետք է վերջնական որոշում կայացնի. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ռուսաստանաբնակ, ազգությամբ հայ գործարար, «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի մասնագետները ներկայումս ուսումնասիրում են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության տնտեսական դրությունը: Դեռեւս անցած տարվա կեսից հայտնի դարձավ, որ ՀԷՑ-ը հարյուրավոր միլիոն դոլարների պարտքեր ունի, ստույգ թիվը չի հրապարակվում, ըստ լուրերի՝ այն կազմում է 300-ից մինչեւ 500 միլիոն դոլար: Աուդիտի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի