11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ի՞նչ քարոզ են սկսել Ժիրոենք

Ժիրայր Սեֆիլյանի ու նրա կողմնակիցների «քաղաքական» գործունեությունը, հռետորաբանությունն ու տարբեր նախաձեռնությունները արդեն գարշելի են դարձել։ Վերջին տարիներին մշտապես փորձել եմ ուշադրություն չդարձնել նրանց գործերին ու կոչերին` կարծելով, թե նպատակներն արդար են, մեթոդները` սխալ։ Հիմա հասկանում եմ, որ մարդը պարզապես ուզում է խորհրդարան ղեկավարի, բանակ ունենա, ժողովուրդ առաջնորդի։

Եվ այդ ճանապարհին նրանք պատրաստ են տրորել ամեն ինչ։ Երկու օր է մանրամասն ուսումնասիրում եմ Սեֆիլյանի ու նրա թիմակիցների ելույթները։ «Քաղաքացիական բանակ», «անհնազանդություն», «օկուպացիոն ռեժիմ», «թալեաթներ», «ազատագրական շարժում», «նեմեսիս» և այլն։

Խնդրում եմ մի հատ ուշադրություն դարձրեք նրանց քարոզչական թեզերին։ Սա ի՞նչ է։ Ներքին թշնամության էս ի՞նչ քարոզ են սկսել Ժիրոենք, չեմ հասկանում։ Եվ ու՞ր է սա տանելու նրանց։ Իսկ ժողովրդի՞ն… Չգիտեմ, ով ոնց, բայց ես մերժում եմ այսպիսի գործունեությունը, նման մոտեցումներն ու հռետորաբանությունը։ Ներքին թշնամանքի այսպիսի դոզան իրապես անակնկալի բերեց ինձ։ Չէի սպասում, որ հայ հանրության մեջ հնարավոր է նման բան։ Ցավոք … 

Քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանն է կիսվել ֆեյսբուքյան հանրագրում

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ